«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում ընթացող ներդրումային բիզնես համաժողովում հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում չկա։
2019թ–ը տնտեսությունը կավարտի շուրջ 7 տոկոս աճով։ Այսօր Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում։
Վարչապետը նշեց, որ տնտեսական աճի այս ցուցանիշը բարձր է ԵԱՏՄ–ի ու նույնիսկ եվրոպական տարածքի համար, բայց Հայաստանի համար հնարավորությունների գագաթնակետը չէ։
«Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան բավականին ցածր է, ու 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ։ Բայց այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ցուցանիշները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, իրական են և կարող են դառնալ իրականություն»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաև, որ ՀՀ–ն տարին կամփոփի նաև միջազգային պահուստների ռեկորդային ցուցանիշով։
«Այսինքն` այս տարվա դեկտեմբերի 31–ի դրությամբ մենք կունենանք 3-րդ հանրապետության պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը։ Սա ևս կարևոր արդյունք է, որը վկայում է նաև մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին»,– ասաց նա։
Վարչապետի ներկայացրած մեկ այլ ցուցանիշ վերաբերում էր ԿԲ–ի գնած արտարժույթի ծավալին։ Ըստ վարչապետի` 2019թ–ի առաջին 9 ամիսներին ՀՀ ԿԲ–ն Հայաստանի շուկայում 443 մլն դոլարի գնում է իրականացրել։ Այս ցուցանիշը Փաշինյանը պայմանավորեց հիմնականում զբոսաշրջության ավելացման հետ։
Այդուհանդերձ, այս ցուցանիշները վարչապետը դեռևս հաջողություն չի համարում ու դիտարկում է որպես հնարավորություն, որը դեռ պետք է զարգացնել։
«Ինչպես պիտի իրացվի այս հաջողությունը։ Սա ամենակարևոր հարցն է։ Այս հարցի պատասխանը գործընկերությունն է։ Գործընկերությունը կառավարության, ՓՄՁ և խոշոր բիզնեսի միջև, և այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր պայմանները։ ՀՀ–ում այսօր չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների։ Գործարարների շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք մեր դաշնակիցը»,– հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Արագածոտնի մարզում ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումն անցկացվում է «Արմենիա Վայն» գինու գործարանի մառանում, ինչը վարչապետ Փաշինյանը խորհրդանշական է համարում` մարզում գինեգործության ու կոնյակի արտադրության զարգացման տեսակետից։
Մինչ այժմ նման համաժողովներ են անցկացվել նաև Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am