Լրահոս

12.10.2019 13:20


Գեղարքունիքի մարզում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու մոլիբդենով բարձված КамАЗ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու մոլիբդենով բարձված КамАЗ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մարտունու հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափեխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափեխվել է Երևան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում, իսկ КамАЗ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում։ Jeep-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ նրա վրա տեղադրված գազաբալոնը բախման տեղից մոտ 50 մետրից ավելի շպրտվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածմերն ասում էին, որ Jeep-ի վարորդն ու ուղևորը ամուսիններ էին և մահացածը կինն է եղել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը