Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ և տուժել. Պավել Ֆելգենգաուեր․ «168 ժամ»
«Այո՛, վերջերս ևս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաև տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը ևս հավանական է և ուրվագծվում է ապագայում: Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները ևս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաև պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մերձավորարևելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի և Իսրայելի միջև, որը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում»,-«168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հնարավոր զարգացումներին Հարավային Կովկասում օրերս Թուրքիայի նախաձեռնած օպերացիայից հետո:
Նա նշել է, որ թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի և Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և տուժել:
Հարցին, թե Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի շահերը ստորադասվե՞ն, նա պատասխանել է.
«Ռուսաստանը երաշխավոր է, կա ռուսական ռազմական ներկայություն Հայաստանում, ինչը նշանակում է, որ չի լինի թուրքական ներխուժում Հայաստան, բայց թե ի՞նչ գործարքներ կարող են լինել, դա արդեն այլ հարց է:
Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է, Մոսկվայի համար կարևոր է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, ինչո՞ւ ոչ՝ նաև Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար:
Ուստի Մոսկվան մշտապես հավասարակշռում է, միանշանակորեն երբեք չի աջակցում Երևանին, թեև ֆորմալ առումով, այո՛, կա նման աջակցություն, երաշխիքներ կան: Ներկայումս այդ հավասարակշռությունը կա, բայց կան նաև կարևոր շահեր»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: