Կարծիք

11.10.2019 22:28


Վիճակագրության նկատմամբ ունեցած վերաբերմունքովս հանդերձ՝ ուզում եմ հավատալ այս լուրին

Վիճակագրության նկատմամբ ունեցած վերաբերմունքովս հանդերձ՝ ուզում եմ հավատալ այս լուրին

Վիճակագրության նկատմամբ ունեցած վերաբերմունքովս հանդերձ՝ ուզում եմ հավատալ այս լուրին։ Հատկապես, որ մեր մամուլում Արցախի մասին այսպիսի տեղեկատվություն վաղուց չկար։

«Արցախի տնտեսական աճը 2000 թվականից կազմել է միջինը 10,5 տոկոս: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն՝ հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը»:

Ասել ու ավելացրել է․ «2018 թվականի տվյալներով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4355 դոլար, ամսական աշխատավարձերը՝ 300 դոլարից ավելի: 10 տարում ՀՆԱ-ն կրկնակի մեծացել է, իսկ աշխատավարձերը՝ 40 տոկոսով: 2018 թվականին արտաքին ապրանքաշրջանառության ծավալները անցել են 555 մլն դոլարից, ընդ որում՝ արտահանումը կազմել է 202 մլն, ներմուծումը՝ 353: Արցախը 2018 թվականից էլեկտրաէներգիա է արտահանում: Այսինքն՝ Արցախն իրեն ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայով»:

Կարելի է մի քանի անգամ վերընթերցել։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը