Դատական դեպարտամենտի ամառ/աշուն պատասխանը (լուսանկար)
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ամառ/աշուն ՊԱՏԱՍԽԱՆ
2019 թվականի հուլիսի 10-ն էր՝ երեւանյան լուսապայծառ հուլիսյան առավոտներից մեկը, երբ տեղեկանալով, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ որպես քաղաքացի նամակով դիմել է դատավորների ընդհանուր ժողով, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը որոշեց դիմել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ե.Խունդկարյանին եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին՝ ակնկալելով շատ պարզ հարցի պատասխան, այն է՝ արդյոք դատավորների ընդհանուր ժողովը ունի՞ քաղաքացիների նամակները կամ դիմումները քննարկելու եւ դրանց պատասխանելու լիազորություն/գործառույթ, թե ոչ։
2019 թվականի հոկտեմբերի 11-ն էր, աշնանային լուսապայծառ առավոտներից մեկը, երբ նշյալ հարցումից դեռ չէր անցել մեկ տարի, բայց անցել էին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա եւ նույնիսկ 30-օրյա ժամկետները, ինչպես որոտ անամպ երկնքում՝ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը ստացավ դատական դեպարտամենտի պատասխանը՝ միանգամից երկուսի փոխարեն։ Այո՛, նրանք պատասխանեցին մեզ՝ հղում տալով այն տեղեկությանը, որը մեզ հայտնի էր։ Պատասխանը նաեւ ուղարկվել էր հետին ամսաթվով՝ սեպտեմբերի 13-ին (ոչ ավել, ոչ պակաս՝ ուրբաթ 13), բայց, ափսոս, «Հայփոստ»-ը նամակն ուղարկելիս ծրարի վրա նշել էր ոչ թե սեպտեմբերի 13-ը, այլ այն իրենցից ստանալու ճիշտ օրը՝ հոկտեմբերի 10-ը՝ բացահայտելով իրենց կեղծիքը։
Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ սա փոքրիկ տեխնիկական դրվագ է, սակայն, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։ Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու է, օրինակ, վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու որոշումը կայացնելիս մինչեւ վերջ սպառում օրենքով տրված երեքամսյա ժամկետը կամ էլ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելիս մոռացության մատնում իր իսկ նախադեպերը՝ անձին չտալով հնարավորություն բողոքարկել վերաքննիչի որոշումները։ Կամ էլ պարզ է դառնում, թե ինչու է բարձրագույն դատական խորհուրդը ամիսներով լռում, երբ երկրի բարձագույն ղեկավարությունը դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությանը դիպչող հայտարարություններ է անում։ Եթե խորհրդի աշխատակազմը հանդիսացող դեպարտամենտը նման պարզ հարցերին այսքան երկար է պատասխանում, ի՞նչ կարելի է ակնկալել խորհրդից այն դեպքերի համար, երբ կշռադատված մտածելու եւ քաջություն պահանջող որոշումներ պետք է կայացնել։ Դե իհարկե՝ ՈՉԻՆՉ։
Դատական դեպարտամենտի ամառ/աշուն պատասխանը (լուսանկար)
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ
ամառ/աշուն ՊԱՏԱՍԽԱՆ

Ստորեւ
Նկար 1` հարցումը
Նկար 2`պատասխանը
Նկար 3-4`ծրարը
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից