Ինձ այլ հարցեր են հետաքրքրում` կապված այս նկարում ներկա մարդկանց հետ
Կայացել է ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամի հերթական նիստը: Անկեղծ ասած, քիչ է հետաքրքրում, թե Փաշինյանների հիմնադրամներն ինչով են զբաղված և օդում կախված լուրերի համաձայն` ումից ինչքան ու ոնց են վերցնում, որ չնստացնեն կամ «ուժայիններ+Հ1+Հայկական ժամանակ» ձևաչափով չվարկաբեկեն: Ինձ այլ հարցեր են հետաքրքրում` կապված այս նկարում ներկա մարդկանց հետ:
Հարց առաջին. պարոն Զարեհ Սինանյա՛ն, ֆանֆառներով ու սալյուտներով Կալիֆոռնիայից եկաք Հայաստան ու ստանձնեցիք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, որ ռեժիմի պարագլուխների հետ սելֆիներ անե՞ք, տարատեսակ հիմանադրամների ֆինանսական առնվազն կասկածելի մուտքերով ու ելքերով զբաղվե՞ք, թե՞ օրինակ Սիրիայում թուրքական բոմբերի տակ հայտնված հայերի ճակատագրով զբաղվեք, մի փուշ հանեք նրանց մատից, մի բանով օգնեք-աջակցեք: Հարգելի՛ս, իսկ տեղյա՞կ եք, թե ձեր հեղափոխությունից հետո որքանո՞վ է աճել ձեր երկրի` ԱՄՆ «գրին քարտի» դիմողների թիվը Հայաստանից: Դուք մեծ հայրենադարձություն կազմակերպելու համար եք չէ՞ ձեր երկիր ԱՄՆ-ից եկել Հայաստան ու ՀՀ քաղաքացու գրպանից եք աշխատավարձ ստանում, որ այդ գործն անեք: Հասկանո՞ւմ եք, որ սիրիահայերի հետ կապված ձեր անգործությունն ու արտագաղթի ահագնացող տեմպերի պատասխանը տալու եք, չեք կարողանալու խուսափել ձեր լեզվով ասած` այս disaster-ի պատասխանատվությունից: Անկեղծ, շատ հետաքրքիր է լինելու, թե ի՞նչ եք ասելու, ո՞նց եք այս ամենի տակից դուրս գալու:
Քրիստոնեական խոնարհումով հարց երկրորդ. հարգելի Բագրատ Սրբազա՛ն, ռեժիմի ներկայացուցիչների հետ այս հավաքների ժամանակ խոսո՞ւմ եք Հայ Առաքելական Եկեղեցուն ծնկի բերելու թեմայից: Ինչ-որ արձագանքներ, մեկնաբանություններ ու մտքեր հնչո՞ւմ են: Դուք ձեզ, այսինքն` Հայ Եկեղեցուն և հայ եկեղեցականին ծնկի բերելու նպատակ ունեցողների հետ այդ հարցն արդյոք քննարկո՞ւմ եք: Եթե այո՛, ապա ի՞նչ են ասում, ի՞նչ են պատասխանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից