ՖԲ օգտատերերից մեկը` ոչ անհայտ Անի Զախարյանը, հակադարձելով մեկ այլ օգտատիրոջ գրառմանը` այն մասին, որ Վիտալի Բալասանյանը, մեղմ ասած, լավ է արել` տեղն է դրել «Սորոսի Լարիսի» պորտը, գրում է․ «Դուք էլ հոգնա արեցիք ձեր Լարիսով». «Լարիսի հիմնադրամը» նոր չի բացվել` «հեղափոխությունից» շատ առաջ էլ «ահռելի գումարներ էր տրամադրում սորոսականներին», բայց առաջ չէիք խոսում դրա վնասներից...
Այո՛, Բաց հասարակության հիմնադրամները (եւ դրսից ֆինանսավորվող, «դոնորների» շահերն սպասարկող մյուս կազմակերպությունները) նախկինում էլ էին գործում, նախկինո՛ւմ էլ հսկայական միջոցներ էին ծախսում Հայաստանը թուլացնելու եւ արտաքին մարտահրավերների նկատմամբ խոցելի դարձնելու վրա։
Բայց, ինչպես նույն «Սորոսի Լարիսը» խոստովանեց, մասնավորապես, Սիվիլնեթ կայքին տված իր հարցազրույցում, այդ «ներդրումներն» այն ժամանակ չէին ծառայում կամ մասամբ էին ծառայում նպատակին. իրե՛նք չէին թելադրում Հայաստանի ներքին, արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը, իրե՛նք չէին որոշում` ում ազատել աշխատանքից, ում բռնել, ում դատել, ինչ հոդվածով, ում կալանք տալ, եւ ո՛ւմ խնայել։ Հիմա իրե՛նք են իրավիճակի տերը։
Սորոսականներն ու պայմանական սորոսականները այսօր ամենուր են` ե՛ւ կառավարության կազմում, ե՛ւ անվտանգության խորհրդում, ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ դատական համակարգում, ե՛ւ Դատախազությունում, ե՛ւ ՀՔԾ-ում, ե՛ւ Քննչական կոմիտեում, ե՛ւ ՊՎԾ-ում։ «Լուսավոր» ընդդիմության հեղինակած հայտնի նախագիծն ընդունելու եւ ուժի մեջ մտցնելու դեպքում վաղը կարող են հայտնվել ԱԱԾ-ում`արդեն ոչ թե միջին տրամաչափի պաշտոնյաների, այլ «առաջին դեմքերի» մակարդակով։
Եվ եթե Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք չեն նկատում կամ չեն ուզում տեսնել այս «ճչացող»` սկզբունքային տարբերությունը «նախկինի եւ ներկայի» միջեւ, ոչնչով չենք կարող օգնել...
Գտե՛ք «10 տարբերություն» նախկինի և ներկայի միջև
ՖԲ օգտատերերից մեկը` ոչ անհայտ Անի Զախարյանը, հակադարձելով մեկ այլ օգտատիրոջ գրառմանը` այն մասին, որ Վիտալի Բալասանյանը, մեղմ ասած, լավ է արել` տեղն է դրել «Սորոսի Լարիսի» պորտը, գրում է․ «Դուք էլ հոգնա արեցիք ձեր Լարիսով». «Լարիսի հիմնադրամը» նոր չի բացվել` «հեղափոխությունից» շատ առաջ էլ «ահռելի գումարներ էր տրամադրում սորոսականներին», բայց առաջ չէիք խոսում դրա վնասներից...
Այո՛, Բաց հասարակության հիմնադրամները (եւ դրսից ֆինանսավորվող, «դոնորների» շահերն սպասարկող մյուս կազմակերպությունները) նախկինում էլ էին գործում, նախկինո՛ւմ էլ հսկայական միջոցներ էին ծախսում Հայաստանը թուլացնելու եւ արտաքին մարտահրավերների նկատմամբ խոցելի դարձնելու վրա։
Բայց, ինչպես նույն «Սորոսի Լարիսը» խոստովանեց, մասնավորապես, Սիվիլնեթ կայքին տված իր հարցազրույցում, այդ «ներդրումներն» այն ժամանակ չէին ծառայում կամ մասամբ էին ծառայում նպատակին. իրե՛նք չէին թելադրում Հայաստանի ներքին, արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը, իրե՛նք չէին որոշում` ում ազատել աշխատանքից, ում բռնել, ում դատել, ինչ հոդվածով, ում կալանք տալ, եւ ո՛ւմ խնայել։
Հիմա իրե՛նք են իրավիճակի տերը։
Սորոսականներն ու պայմանական սորոսականները այսօր ամենուր են` ե՛ւ կառավարության կազմում, ե՛ւ անվտանգության խորհրդում, ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ դատական համակարգում, ե՛ւ Դատախազությունում, ե՛ւ ՀՔԾ-ում, ե՛ւ Քննչական կոմիտեում, ե՛ւ ՊՎԾ-ում։ «Լուսավոր» ընդդիմության հեղինակած հայտնի նախագիծն ընդունելու եւ ուժի մեջ մտցնելու դեպքում վաղը կարող են հայտնվել ԱԱԾ-ում`արդեն ոչ թե միջին տրամաչափի պաշտոնյաների, այլ «առաջին դեմքերի» մակարդակով։
Եվ եթե Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք չեն նկատում կամ չեն ուզում տեսնել այս «ճչացող»` սկզբունքային տարբերությունը «նախկինի եւ ներկայի» միջեւ, ոչնչով չենք կարող օգնել...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից