Կարծիք

11.10.2019 14:19


Ես իրեն արտոնե՞լ եմ իմ անունից խաղալ մեր պետության, ժողովրդի հեղինակության հետ

Ես իրեն արտոնե՞լ եմ իմ անունից խաղալ մեր պետության, ժողովրդի հեղինակության հետ

Արդեն հրապարակվել է տեղեկությունը և վստահաբար՝ իրականությանը համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին կրկնակի հնդիպելու և կրկնակի ճանապարհելու վերաբերյալ։

Կարճ՝ հետևյալն է․

արարողակարգի պատասխանատուները Դվին հյուրանոց են բերել Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, հյուրանոցում Պուտինը, այնուհետև Փաշինյանը դուրս են եկել Հասան Ռոհանիին ճանապարհելու, Փաշինյանն օգտվել է առիթից և հրավիրել մի քանի բառ փոխանակելու, մանավանդ որ հանդիպում նախատեսված չէր, բայց պետք էր խոսք փոխանակել։ Հանդիպմանը բացառապես խոսվել է Ռոբերտ Քոչարյանից, Պուտինը հայտնել է, որ հանդիպելու է Բելլա Քոչարյանին, Փաշինյանը փորձել է կանխել, ինչը, բնականաբար, չի կարողացել։

Հետո, երբ դուրս են եկել հյուրանոցից, Նիկոլն առաջարկել է ճեմելով գնալ իրենց տուն՝ կառավարական ամառանոց, որը Դվին Հյուրանոցից մի քանի քայլ է հեռու։ Արարողակարգի պատասխանատուները պատրաստվել են սա երեք տեսախցիկով նկարել՝ առավել ընդգծելու համար մտերմիկ զբոսանքը։ Պուտինը մերժել է հյուրընկալվել Փաշինյանի տանը։

Դրանից հետո իրար բարով մնաս են ասել ու ամեն մեկը գնացել է իր գործով, մասնավորապես Պուտինը՝ դեսպանատուն։

Բելլա Քոչարյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին անմիջապես տեղյակ է պահվել Նիկոլ Փաշինյանը և պատվիրել, որ Պուտինը հենց դուրս գա դեսպանատնից, իրեն տեղյակ պահեն։ Այդպես էլ եղել է, ու համաժամանակյա ուղևորվել են օդանավակայան։ Երբ Նիկոլի շարասյունը հասել է Փարաքար, փոքր-ինչ հետ է ընկել Պուտինի շարասյունից, հետո երկու ղեկավարների անվտանգության ուժերի բանակցելուց հետո Փաշինյանի շարասյունն առաջ է անցել ու Պուտինի հասնելուց մեկ րոպե առաջ ինքը հասել օդանավակայան։

Առաջարկել է խմել, Պուտինը նախ հրաժարվել է, բայց Նիկոլի շատ հմոզելուց հետո, որպեսզի պրծնի նրանից, համաձայնել է խմել։ Նա խմել է կես բաժակ գինի, Նիկոլը՝ իր տարած կոնյակը գրեթե ամբողջությամբ։ Հետո փաթաթվել են ու հրաժեշտ տվել։

Ընդ որում, Նիկոլի օդանավակայան գնալը վիրավորական է Հայաստանում գտնվող այլ երկրների ղեկավարների համար, որոնք չարժանացան Նիկոլի կողմից մինչև օդանավակայան ուղեկցվելու բախտին։ Նրանց մանկության երազանքը, իհարկե, դա չէր, բայց մեր արարողակարգայինը գոնե պետք է հասարակ, պրիմիտիվ կարգը չխախտի։

Օրեր անց վրա հասավ Պուտինի ծննդյան օրը, ու Նիկոլ Փաշինյանը նամակ ուղարկեց, բայց մինչ դա կհասներ տեղ, մի հատ էլ զանգեց՝ երևի ճշտելու՝ հասե՞լ է, թե՝ ոչ։
Ինչո՞ւ եմ գրում այս ամենը։

Իմքայլական-ՔՊականներն ասում են, թե Նիկոլին ողջ ժողովուրդն է ձայն տվել, նրա քայլերը ժողովրդի քայլերն են և նա ինչ անում է, անում է ժողովրդի անունից։
Եվ քանի որ անում է ժողովրդի, այսինքն՝ իմ անունից, ուզում եմ հարցնել՝ ես իրեն արտոնե՞լ եմ իմ անունից խաղալ մեր պետության հեղինակության, ժողովրդի հեղինակության հետ, այսքան իջեցնել իրեն ու մեր երկիրը։

Ինչո՞ւ մեկ արկածախնդիր, որը բացարձակ չի կրում իր մեջ պետության, պետականության ոչ մի տարր, պետք է ներկայացնի մեզ, պետք է խոսի մեր անունից ու խայտառակ անի։

Սա պե՞տք է վերջ ունենա, պե՞տք է տեղը դնել, թե՞ շարունակելու ենք սպասել գլխներիս գալիքին։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը