Կարծիք

11.10.2019 13:59


Պետության անտեսանելի ձեռքը

Պետության անտեսանելի ձեռքը

Պետությունը նույնիսկ քիրվայականություն քարոզողին, պոպուլիստին, դեմագոգին ու դիլետանտին է ստիպում պետության շահը պաշտպանել և լիզել թքածը։

Պաշտպանյալի ընտանեկան թերթ «Հայկական ժամանակի» էջերը լցված են հականժդեհական հոդվածներով։ Նա մի ժամանակ Նժդեհի մասին նույն խոսքերն էր ասում, ինչ Ալիևը և իր հակառակորդներին մեղադրում ֆաշիստական գաղափարներ տարածելու մեջ։

Հիմա եկել է այս հարցում էլ նախկին կյանքի դեմ կռիվ տալու ժամանակը։

***

Պաշտպանյալի իշխանության դրական կողմն այն է, որ նախկինում փչված քարոզչական բոլոր փուչիկները հերթով պայթում են, բոլոր հակապետական կոդերը ջարդվում են ու բոլոր դատարկությունները ջրի երես են դուրս գալիս։ Մնում է, որ այս ընթացքում ծանր կորուստներ չունենանք ու քաղաքական փոփոխություններից հետո ահագին մաքրված դուրս կգանք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը