Կարծիք

10.10.2019 19:07


Եթե չունես ալֆա-որձեր, ոչխարների հոտի պես հոշոտում են

Եթե չունես ալֆա-որձեր, ոչխարների հոտի պես հոշոտում են

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»․ Լառա Ահարոնյան

Չգիտեմ՝ ինչքանով հասկանալի կլինի էս տեքստը, բայց փորձեմ հնարավորինս պարզ բացատրել, որ Լառա Ահարոնյանին հասու լինի։

Մարդկության ողջ էթնոգենեզը (սա գիտական տերմին է, պետք է գուգլել) ինքնագիտակցության և խմբի պատկանելիության ընկալումը կառուցվել է առասպելների, ֆոլկլյորի և ավանդույթների հիման վրա, ինչը մի խումբը տարբերել է մյուսից։ Ըտենց եկել, ձևավորվել են ազգեր։ Մենք էդ ճանապարհը անցել ենք Հայկի և Բելի հակադարձման հիմքի վրա, հետո էպոսներ ենք հյուսել մեր հերոսների մասին։

Եթե խումբը չունի հերոսներ և վարքագծի մոդելների օրինակներ, էդ խումբը արագ ոչնչացվում է նրանց կողմից, ովքեր ունեն։ Ու չկա գոյությունը պահպանած ազգ, որը չունենա հերոսներ, որոնք այդ գոյությունը ապահովել են։ Իսկ գոյամարտում դա միայն ռազմադաշտում է հնարավոր անել։

Կենդանիների մոտ էլ է ըտենց, ալֆա-որձերը իրենց հետևից են տանում ոհմակը։ Եթե չունես ալֆա-որձեր, ոչխարների հոտի պես հոշոտում են։
Նման ապազգային քարոզը պատերազմող երկրում արդեն պտուղներ տվել է՝ դասալիքները բարոյական իրավունք են ստացել խրատներ տալու իրենց իսկ գոյությունը ապահոված մարդկանց։ Իրենց անպիտանության բարդույթները փաթաթում են մեր վզին, մարդկանց, ով էս պետությանը ծառայել են։

Մեկ լռես, երկու լռես, լավ ինչքա՞ն։ Ո՞վ եք դուք, արա՛։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը