Կարծիք

10.10.2019 21:30


Ինչում է քրդերին հերթական անգամ օգտագործելու ու զոհաբերելու իմաստը

Ինչում է քրդերին հերթական անգամ օգտագործելու ու զոհաբերելու իմաստը

Էրդողանի քայլերը Թուրքիայի բնակչության համար հասկանալի են.

- Սիրիայի պատերազմը Թուրքիան չի սկսել ու մոտ չորս միլիոն փախստական չի ցանկանում իր հաշվին իր տարածքում պահել,

- իր սահմանին մարտունակ քրդական բանակ չի ցանկանում ունենալ՝ հաշվի առնելով իր քրդերի տրամադրությունները, նաև այն, որ Սիրիայի քրդերի բանակն իրոք քրդական բանվորական կուսակցության թևն է՝ Սիրիայի քրդերի 70%-ն էլ վերջին տասնամյակներում Թուրքիայից գաղթածներն են,

- ծայրահեղական իսլամիստներն էլ իր պրոյեկտը չեն, արևմտյան պրոյեկտ են։

Անկախ նրանից, թե ոնց ենք Թուրքիային վերաբերվում, Էրդողանի քայլերը տրամաբանություն ունեն։

Այլ հարց է, որ Արևմուտքի՝ Սիրիան քայքայելու քայլերի նպատակը որն էր ու քրդերին հերթական անգամ օգտագործելու ու զոհաբերելու իմաստն ինչումն է, դա արդեն քննարկման ու դասեր քաղելու լավ քեյս է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը