Կարծիք

10.10.2019 15:43


Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում՝ Հայաստանի սահմանից ընդհամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա

Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում՝ Հայաստանի սահմանից ընդհամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա

Դաշնակիցների մասին

Այսօր թուրքական զորքերը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ներխուժեցին Սիրիա և լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին տեղի քրդական խմբավորումները բնաջնջելու ուղղությամբ: Սա հնարավոր դարձավ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունից հետո, որի արդյունքում ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիսից, Թուրքիան էլ սկսեց իր զորքերը կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Փաստացի, Վաշինգտոնը «գցեց» քրդական այն ուժերին, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը: Եվ ամերիկացի վերջին զինվորի հեռանալուն պես՝ Թուրքիան գազանաբար հարձակվեց տեղի բնակչության վրա:

Հիշեցնեմ, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում… Հայաստանի սահմանից ընդհամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա… Հիշեցնեմ այս ամենը բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փորձում են ապացուցել, որ թուրքը էլ են թուրքը չի, ռուսական բազան էլ մեզ պետք չի, եկեք հանենք, ամերիկացիք մեզ կպաշտպանեն:

Ծովինար Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը