Տեսա՞ք` ինչ հնարամիտ լուծում գտավ Փաշինյանը Մարտի 1-ի զոհերին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին «հավասարեցնելու»`հակառակորդի կրակոցից ընկած տղաների ընտանիքներին եւս դրամական փոխհատուցում նշանակելու թնջուկի համար։
Բյուջեի հնարավորությունները հաշվի առնելով` որոշեց հարցին փուլային լուծում տալ։ Որպես սկիզբ` փոխհատուցել 1998-2008թթ. զոհվածների ընտանիքներին։
Ինչո՞ւ։ Որովհետեւ, «պարզվում» է (այսինքն, էն գլխից էլ պարզ էր)` Ռոբերտ Քոչարյանի օրոք մեր սահմաններն, առավել քան երբեւէ, պաշտպանված են եղել։ Այդ «դժնդակ» տարիներին շփման գծում հրադադարի խախտումների, համապատասխանաբար` զոհված զինծառայողների թիվը նվազագույնն է եղել, եւ զոհվածների ընտանիքներին միանվագ օգնություն ցույց տալը բյուջեի վրա շատ թանկ չի նստի։
Եվ քանի որ Նիկոլի թվին ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, ի՞նչ պետք է անել Քոչարյանի հետ։ Ճի՛շտ է։ Անպայմա՛ն պետք է «նստացնել», եւ ինչքան երկար, այնքա՛ն լավ...
Նիկոլի թվին ոչ մի լավ բան անպատիժ չի մնում
Բա որ ասում էինք...
Տեսա՞ք` ինչ հնարամիտ լուծում գտավ Փաշինյանը Մարտի 1-ի զոհերին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին «հավասարեցնելու»`հակառակորդի կրակոցից ընկած տղաների ընտանիքներին եւս դրամական փոխհատուցում նշանակելու թնջուկի համար։
Բյուջեի հնարավորությունները հաշվի առնելով` որոշեց հարցին փուլային լուծում տալ։ Որպես սկիզբ` փոխհատուցել 1998-2008թթ. զոհվածների ընտանիքներին։
Ինչո՞ւ։ Որովհետեւ, «պարզվում» է (այսինքն, էն գլխից էլ պարզ էր)` Ռոբերտ Քոչարյանի օրոք մեր սահմաններն, առավել քան երբեւէ, պաշտպանված են եղել։ Այդ «դժնդակ» տարիներին շփման գծում հրադադարի խախտումների, համապատասխանաբար` զոհված զինծառայողների թիվը նվազագույնն է եղել, եւ զոհվածների ընտանիքներին միանվագ օգնություն ցույց տալը բյուջեի վրա շատ թանկ չի նստի։
Եվ քանի որ Նիկոլի թվին ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, ի՞նչ պետք է անել Քոչարյանի հետ։
Ճի՛շտ է։ Անպայմա՛ն պետք է «նստացնել», եւ ինչքան երկար, այնքա՛ն լավ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից