«Ամուլսարի» Գրետան, քրդերի կոտորածը, «դուխով» Նիկոլն ու թրքաբոլշևիկները
Աշխարհը սրտի կսկիծով, բայց օլիմպիական հանդարտությամբ հետևում էր, թե ինչպես են ցեղասպանության ենթարկվում հայերը 1915 թվականին։
Հիմա էլ է աշխարհը նույնը։ Հետևում են, թե ինչպես են քրդերը կոտորվում Սիրիայի հյուսիային հատվածում։
Կոտորողը նույնն է։ Թուքիան։
Գրետան ու Ամուլսարը
Որքան սրտաճմլիկ էր աշխահը կամ, ինչպես ընդունված է ասել, միջազգային հանրությունն արձագանքում Շվեդիայից ժամանած Գրետայի՝ ՄԱԿ–ում արտասանած սրտաճմլիկ տեքստին և էժանագին հնդկական կինո հիշեցնող տեսարանին։
Գրետան պայքարում է հանուն ծառի տերևի («Ամուլսարն առանց հանքի» ոճի մեջ)։ Բոլոր հանքարդյունաբերող երկրների ղեկավարները «ախ» են քաշում, Գրետայի հետ «պլակատ» են բռնում, միտինգի դուրս գալիս ու շարունակում... հանքարդյունաբերությունը։ Շոուն ստացվում է, քանզի համաշխարհային «պողոսները» նոր հերոս են գտնում։
Հիմա «ախ» քաշող չկա նույն այն շրջանակներից, երբ կոտորվում են քրդերը ու նաև Սիրիայում բնակվող մեր հայ եղբայրները և քույրերը։ Ծառասեր Գրետան կամ մյուսները աղի արցունքներ չեն թափում, թե բա մարդիկ են կոտորվում։ Կարևորը ծառի տերևն է և շոուն։
Գրետայի շոու–պատմությունը ցույց տվեց, թե որքան ցինիկ, փարիսեցիական ու դաժան է աշխարհը։ Ինչպես միշտ։
Միջազգային հանրությունը միշտ է այդպես եղել և դա... նորմալ է։
Հիմա աշխարհն ավելի սառն ու դաժան է դարձել։ ֆեյսբուքյան մեկ ստատուսը կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ, քան մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը։ Քիմ Քարդաշյանի հետույքն ավելի մեծ ուշադրության է արժանանում, քան ոչնչացվող ժողովուրդը։ Գրետայի կեղծ լացը և դեմագոգիկ ելույթը ավելի շատ է հետաքրքրում «օգտատերերին», քան հազարավոր երեխաների սպանությունը քաղաքակիրթ Եվրոպայի փորի տակ։ Քրդերի հետ տեղի ունեցողն ասվածի վառ ապացույցն է։
«Լա՞յք», թե՞ «դիսլայք»
Ոչ մի պետություն պարտավոր չէ մեկ այլ պետության անվտանգության երաշխավորը լինել։ Ոչ մի ժողովուրդ պարտավոր չէ մեկ այլ ժողովրդի փրկել կոտորածից։
Եթե տվյալ պետությունը կամ ժողովուրդը միացնում է սեփական ինքնաոչնչացման մեխանիզմը, ապա մեղավորն ինքն է։
Մենք մերը միացրել էինք մի քանի դար շարունակ։ Վերջին անգամ դա արեցինք 1920–ին՝ դրանից առաջ 1915 ունենալով։ Ուզում ենք միացնել նաև հիմա՝ 1991–ին ձեռք բերած անկախությունից հետո, թեև այս ընթացքում միացրել էինք զարգացման մեխանիզմը՝ Արցախում հաղթանակի հասնելով։
Մենք, ժամանակակից լեզվով ասած, «լայք» ստացանք, երբ կարողացանք ապավինել մեր ուժերին, հաղթել պատերազմում ու նորմալ դաշնակցային հարաբերություններ հաստատել։ Բայց հիմա «դիսլայք» կարող ենք ստանալ, քանզի աճուրդի ենք հանել մեր երկրի շահերը։
Նիկոլ Փաշինյանին հեղափոխության դրսի փայատերերը «Պայքարենք՝ հանուն ինքնիշխանության» լոզունգի ներքո պարտադրում են գնալ ՀՀ ինքնիշխանության կորստի ճանապարհով։ «Ժողովրդի» վարչապետը առանձնապես չի դիմադրում, քանզի դատարկ մարդ է և մտահոգության միակ առարկան վարչապետի աթոռն է։
Նիկոլը վարում է «օրվա կուրսի» քաղաքականություն, որի արդյունքում վատանում են ինչպես Հայաստան–Ռուսաստան, այնպես էլ Հայաստան–Արևմուտք հարաբերությունները։ Արդյունքում՝ մենք հայտնվել ենք դրսի հզորների արանքում։ Նրանք քաշքշում են մեր երկիրը, քանզի այդպիսի հնարավորություն է նրանց տրված ներսից։ Առաջին հարվածն իր վրա Արցախն է զգում, և դա է պատճառը, որ այնտեղից հնչող գնահատականները «բրուտալ» են ու ոչ դիվանագիտական։ «Թավշյա» իշխանություններին դա դուր չի գալիս, բայց պատճառները Երևանում պետք է փնտրել։
Եթե դու օրվա կուրսի շրջանակներում առավոտյան հայհոյում ես Պուտինին, հետո երեկոյան, պատկերավոր ասած, վազում օդանավակայան՝ նրա կոշիկի քուղերը կապելու, ապա դրանով վնասում ես Հայաստանին՝ անվստահություն առաջացնելով Կրեմլում և անհարգալից վերաբերմունք՝ Արևմուտքում։
Եթե դու միայն դրական բառեր ես օգտագործում Ալիևի և միայն բացասական բառեր պատերազմով անցած մեր ռազմաքաղաքական գործիչների հասցեին, երբ դու վարկաբեկում ես բանակը, ապա բնական է, որ Արցախից ու Հայաստանի ողջամիտ հատվածից եկող ռեակցիան էլ պետք է լինի համարժեք։
Եթե դու դաշնակից ես դարձել թրքաբոլշևիկներին ու հանուն սեփական բզիկների և դրսի թելադրանքի՝ քաղաքական դատավարություններ և հետապնդումներ ես իրականացնում, ապա պետք չէ զարմանալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգվում է։
Ցեղասպանություն տեսած և հարյուր տարի առաջ պետություն կորցրած մեր ժողովրդի մի ստվար հատվածը եթե այս ամենը հանդուրժում է և «դուխով» Նիկոլի քայլերը ողջունում, ապա ստիպված է լինելու նորից մասնակցել պատմության դաժան դասերին։

Պետրոս Ալեքսանյան