Քաղաքական

10.10.2019 11:50

Գործուղումների նոր շքերթ ԱԺ-ում․ «Հրապարակ»

Գործուղումների նոր շքերթ ԱԺ-ում․ «Հրապարակ»

«ԱԺ նախագահի գլխավորությամբ՝ մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդեռլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդեռլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։

Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որևէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին և նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, և ովքեր են ընդգրկված կազմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել։

Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ։ Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ և կարգադրություններ» բաժնում։ Թերևս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են։ Սերբիա են մեկնում՝ Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու։ 16 հոգի են, բնականաբար՝ Աննա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը, Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սրբուհի Գրիգորյանը, Շաքե Իսայանը, Արման Բոշյանը։

Ուշագրավ է, որ և´ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է ընդգրկված, և´ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, երկուսն էլ՝ Միրզոյանի ընկերները, ինչպես նաև խոսնակի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ Հոլանդիայի պատվիրակությունում են Նաիրա Զոհրաբյանը, Մերի Գալստյանը, Անի Սամսոնյանը, Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը։

Նիդեռլանդներում ևս պատրաստվում են թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։