Կարծիք

10.10.2019 08:57


Եթե Արա Վարդանյանը այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր

Եթե Արա Վարդանյանը այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր

Լռե՞լն է ոսկի, թե՞ «ճիշտ» խոսելը

Փոխվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոցը և նա կալանավորվել է։

Հետաքրքրական է, որ ինչպես Սասնա Ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրեաս Ղուկասյանի (նրանց հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել), այնպես էլ Արա Վարդանյանի (նրան անձամբ չեմ ճանաչում) նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճված չեն, դեռևս նրանք բոլորը գտնվում են ՀՀ փառապանծ իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության տակ․ «Տեսե՛ք հա, ձեզ լավ պահեք, թե չէ․․․»։

Եվ ահա, ի տարբերություն մյուսների, որոնք հավանաբար ճիշտ հասկանալով սույն ուղերձը՝ փառաբանում են իշխանությանը, միամիտ Արա Վարդանյանը՝ անխնա քննադատում, փնովում է։

Հարց Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներին․

-Եթե Արա Վարդանյանը այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը