Այսօր արդեն ահաբեկչական խմբի պարագլուխը ոստիկաններին մեղադրում է անգործության մեջ
Քիչ առաջ լսում էի Սասնա ծռեր ահաբեկչական խմբի պարագլուխներից Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը` կապված Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարության վերաբերյալ։ Եվս մեկ անգամ թարմացնելով մեր հանրության հիշողությունը` տեղեկացնեմ, որ 2016թ.-ին Սասնա Ծռեր ահաբեկչական խմբի ՊՊԾ գունդ գրավելու ժամանակ սպանվել է երեք ոստիկան։
Այսօր արդեն ահաբեկչական խմբի պարագլուխը ոստիկաններին մեղադրում է անգործության մեջ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարության հետ կապված։
Կարծում եմ` արդեն մարդկային բանականությունից դուրս է, թե ներկայումս ինչ է կատարվում մեր երկրում։
Կարծում եմ` այս ամենի մեջ հստակ դերակատարում ունի այսօրվա իշխանությունը, որովհետև ահաբեկիչների գործողությանը չի տրվել հստակ իրավաքաղաքական գնահատական, ընդհակառակը` հեղափոխությունից հետո բանտերից ազատեցին ահաբեկիչներին, և վերջերս էլ կառավարության շենքում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և այդ խմբի ղեկավարների հանդիպումը։
Ինչևիցե, արձանագրենք, որ իշխանության է եկել մի մութ ուժերի կոալիցիա, որոնց հետագա գործողությունների հետևանքները շատ ծանր են լինելու մեր երկրի համար։
Հ.Գ. Կարծում եմ ` Վիտալի Բալասանյանը հասկացել է, թե ինչ մարտահրավերներ են ծառացած երկրի առջև, և դրա մասին ահազանգում է:

Հարգանքնե՛րս, պարոն գեներա՛լ։
Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից