Կարծիք

09.10.2019 17:11


Երբ ուզում են ձեզ շեղել կարևոր խնդիրներից, կա՛մ ինչ-որ պաշտոնյայի հրաժարական են նետում լրահոս, կա՛մ ֆլեշմոբ են խաղացնում

Երբ ուզում են ձեզ շեղել կարևոր խնդիրներից, կա՛մ ինչ-որ պաշտոնյայի հրաժարական են նետում լրահոս, կա՛մ ֆլեշմոբ են խաղացնում

Երբ ուզում են ձեզ շեղել կարևոր խնդիրներից, կա՛մ ինչ-որ պաշտոնյայի հրաժարական են նետում լրահոս, կա՛մ ֆլեշմոբ են խաղացնում...

Ազարտի մի ընկեք...Կարևոր խնդիրները շատ են, հրատապ լուծումներ են պահանջում, իսկ սրանք սորոսականների գրասենյակի մոտ ՎԵՏՕ-ի բացառապես խաղաղ ակցիաներն են ԱԺ-ում քննարկում...

Իսկ եթե ձու նետեին, պատկերացրեք՝ ինչ կլիներ... Անհարգալից վերաբերմունք սորոսի վաստակների հանդեպ...

Գժեր՝ հերիք գժվեք...

Օջախը, ընտանիքը ֆլեշմոբով չեն կերակրում, այլ իրական, ակտիվ, ստեղծարար աշխատանքով, պետական մտածողությամբ և ոչ թե երազանքներով ու խոստումներով...

***

Հետաքրքիր է, եթե ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամները, համակիրները խաղաղ ու հանգիստ, ժողովրդավար երկրներում ընդունված ակցիաների փոխարեն հոտած ձվեր նետեին Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի քայքայված, ժանգոտած, փտած ցուցանակի կամ դարպասների վրա, փակցնեին սորոսական գրասենյակի աշխատակիցներին և իրենց այցելուներին պարսավող նկարներ, ապա ի՞նչ պատասխան կստանային սորոսական ԱԺ-ից ու իշխանություններից:

Կամ եթե ցուցում տրվեր շրջափակել սորոսական գրասենյակն՝ իր բոլոր դուստր ձեռնարկություններով ու մասնաճյուղերով, գասպարիավարի, քայլիստների ոճով պառկեին այդ չարիքի որջի դռների դիմաց ու փակեին ճանապարհները, ակցիային մասնակցեին մանկահասակ երեխաները սայլակների մեջ, կոչ արվեր կողքի դպրոցները դասադուլ անեն ու փակել Փարպեցու փողոցն իր լայնքով, երկայնքով ու փակուղիներով՝ մինչև Լարիսնոց, Ռադիոտան հարձակման նման կացնով ջարդեին ու ներխուժեին գրասենյակ, տաքսիստ-սիգնալիստներն ու ղազան-շերեփ խփողներն էլ կողքից դամ պահեին:

Հավանաբար ԱԺ հանձնաժողովով չէիք բավարարվի, հաստատ լայվախեղդ կանեիք, անհապաղ կգումարեիք Անվտանգության խորհրդի, Կառավարության անդամների ընդլայնված նիստ և ստրատեգիական ու տակտիկական լուրջ պայքարի միջոցներ կձեռնարկեիք ՎԵՏՕ-ին պատժելու համար՝ օգտագործելով իրավապահ մարմինների ողջ զինանոցը... Մասկեքով ու մասկի շոուներով...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը