Կարծիք

09.10.2019 12:20


Ժամանակի ընթացքում մարդիկ «կշտանալու են» տեսարաններից ու կզգան իրական՝ ֆիզիկական սովը

Ժամանակի ընթացքում մարդիկ «կշտանալու են» տեսարաններից ու կզգան իրական՝ ֆիզիկական սովը

«Գիտեք, ինչքան շատ ձերբակալություններ լինեն ՀՀԿ-ից և նախորդ իշխանություններից, մեր ռեյտինգը կանցնի 100 տոկոսը, սակայն մենք չենք գնում այդ ճանապարհով». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան:

Փաստորեն, ահա սա՛ է քաղաքական ուժի վարկանիշի բարձրացման տեխնոլոգիան:

Իրականում պետք է փաստել, որ որոշ ժամանակ այդ տեխնոլոգիան դեռ կաշխատի: Բայց ժամանակի ընթացքում մարդիկ «կշտանալու են» տեսարաններից ու կզգան իրական՝ ֆիզիկական սովը, որն այլևս հնարավոր չի լինի բավարարել տեսարաններով:

Վարկանիշի պահպանման ամենակարևոր պայմանը տնտեսական զարգացումն է, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների խթանումը, մարդկանց բարեկեցիկ կյանքն ապահովելու հնարավորությունների ստեղծումը:

Սրա՛նք են ռեյթինգի բարձրացման մեխանիզմները: Բայց դուք այդպես չեք մտածում: Եվ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը գործող իշխանությունների հավաքական մտածելակերպի ու մոտեցումների արտացոլումն է:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը