Պաշտոնապես ու վերջնական ամփոփվեց այս տարվա ութ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը: Առաջին փաստը, որ աչքի է զարնում, Տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատությունն է անցած տարվա թվերի հետ:
Անցած տարի գարուն–ամառ ժամանակահատվածում ՏԱՑ-ը երկու անգամ 9 տոկոսից բարձր հայտարարվեց, երկու անգամ` 8-ից: Հետո օգոստոսի ցուցանիշը 7.6 էր, որ մինչև տարեվերջ իջավ 5.6-ի: Ինչ-որ օրինաչափությամբ նույն պատկերն այս տարի էր: Գարնան վերջին ու ամռանը ՏԱՑ բարձր թվեր էին հրապարակվում: Բայց օգոստոսը կրկին «նահանջ» էր: Նահանջ էր ոչ միայն 2019-ի ապրիլ-մայիսի համեմատ, այլև 2018-ի օգոստոսի: Նախորդ տարվա 7.6-ի փոխարեն ակտիվության գործակիցն այս տարի 7 էր:
Սոցիալ–տնտետսական շատ ցուցանիշներ համարյա անշարժ են:Նախորդ տարիների համեմատ էական փոփոխություններ չկան: Օրինակ` արտաքին առևտրաշրջանառությունը: Տնտեսության արտաքին հատվածի տվյալները համադրելով կարելի է արձանագրել, որ արտահանումը աճել է 2.5 տոկոսով, իսկ ներմուծումը հակառակը՝ կրճատվել է 2.8 տոկոսի չափով: Բնականաբար խոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերի հետ համեմատության մասին է: Զուտ ֆիզիկական ծավալով մեր ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է մոտ 4 մլրդ 844.3 մլն դոլար: Ներմուծում-արտահանում հարաբերակցությունն էլ էական փոփոխություն չի կրել: Արտահանել ենք մոտ 1.66 մլրդ դոլարի ապրանք: Ներմուծել համարյա կրկնակի մեծ արժեքով` մոտ 3.18 մլրդ դոլարի չափով:
Էական փոփոխություններ չկան ո՛չ արտահանման, ո՛չ ներմուծման ուղղություններով: Մեր արտաքին տնտեսական գործընկեր երկրներին մեր վիճակագրությունը խմբավորում է երեք խոշոր խմբերով: Առաջինը ԱՊՀ անդամ երկրներն են, որոնց թվում առանձին ներկայացվում են ԵԱՏՄ անդամների հետ ունեցած արտաքին առևտուրը: ԱՊՀ անդամն երկրների մասնաբաժինը այս տարի էական չի փոխվել` ընդհանուր առևտրի 29.6 տոկոս (զուտ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալը ընդհանուրի 26.8 տոկոսն է):
Մյուս խումբը 26 տոկոսով Եվրամիության անդամ երկրներն են: Մնացած 44 տոկոսը բաժին է ընկնում «Այլ երկրներ» անունով առանձնացված խմբին: Արտաքին առևտրի ծավալով մեր ամենախոշոր արտաքին գործընկերը Ռուսաստանն է: Մեր ընդհանուր ապրանքաշրջանառության 27 տոկոսը ՌԴ-ի հետ է: Այս ցուցանիշն աճել է` նախորդ տարի 25.9 տոկոս էր: Հետաքրքիր է, որ ԵՄ անդամ երկրներից ամենամեծ ապրանքաշրջանառությունը` 3.2 տոկոս, արձանագրվել է Բուլղարիայի հետ (նախորդ տարի 3.9 տոկոս էր): «Այլ երկրներ» խմբի մեր ամենախոշոր գործընկերը Չինաստանն է, որի հետ ևս ապրանքաշրջառության կշիռն աճել է` նախորդ տարվա 10.1 տոկոսի փոխարեն այս տարի՝ 11.9 տոկոս:
Արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր իշխանություններին ու մեր տնտեսությանը չի հաջողվել էականորեն ընդլայնել Վրաստանի հետ ունեցած կապերը: Մեր դրկից երկրի հետ անցած տարվա հունվար-օգոստոսին արտաքին առևտրի 1.8 տոկոսն էր բաժին ընկնում, այս տարի` 1.9-ը: Էական կառուցվածքային փոփոխություններ չկան նաև ներմուծման և արտահանման ապրանքախմբերում: Վերջին տասնամյակներին ձևավորված համամասնությամբ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակները հետևյալն են` հանքահումքային արտադրանք (457.7 մլն դոլար արժեքով) և, բնականաբար, պատրաստի սննդամթերք (368.9 մլն դոլար արժեքով): Ներմուծումների մեջ առաջին տեղ զբաղեցնող ապրանքախումբը կարող են նշել բոլորը` անկախ տարիքից ու կրթական ցենզից: Խոսքը, բնականաբար, մեքենաների մասին է: Ներմուծման ծավալը 509.5 մլն դոլար է: Երկրորդ տեղում կրկին հանքահումքային արտադրանքն է` 478.8 մլն դոլար արժեքով: Ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել այդ հանքահումքային «կախվածությունից»։
Եվ վերջապես հիմա՝ ինչպես տարիներ առաջ, ադամանդի մշակումը կրկին ճոխացնում է մեր արտաքին ապրանքաշրջանառությունը։ Ճոխացնում է՝ մեծացնելով 400 մլն դոլարից ավելի գումարով։ Իրականում այն փոքր աշխատատեղ ապահովող ոլորտ է, ուր թվերի մեծությունը պայմանավորված է ներմուծվող ալմաստի և արտահանվող արդեն մշակված ադամանդի գնով։ Հավանաբար սրանով է պայմանավորված այն, որ հունվար-օգոստոսին Շվեյցարիային է բաժին ընկել 2018-ին մեր արտահանումների 13․5, իսկ 2019-ին՝ 16․9 տոկոսը։ Բայց սա հպարտանալու փաստ չէ։
Մեր տնտեսական գործընկերները
Պաշտոնապես ու վերջնական ամփոփվեց այս տարվա ութ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը: Առաջին փաստը, որ աչքի է զարնում, Տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատությունն է անցած տարվա թվերի հետ:
Անցած տարի գարուն–ամառ ժամանակահատվածում ՏԱՑ-ը երկու անգամ 9 տոկոսից բարձր հայտարարվեց, երկու անգամ` 8-ից: Հետո օգոստոսի ցուցանիշը 7.6 էր, որ մինչև տարեվերջ իջավ 5.6-ի: Ինչ-որ օրինաչափությամբ նույն պատկերն այս տարի էր: Գարնան վերջին ու ամռանը ՏԱՑ բարձր թվեր էին հրապարակվում: Բայց օգոստոսը կրկին «նահանջ» էր: Նահանջ էր ոչ միայն 2019-ի ապրիլ-մայիսի համեմատ, այլև 2018-ի օգոստոսի: Նախորդ տարվա 7.6-ի փոխարեն ակտիվության գործակիցն այս տարի 7 էր:
Սոցիալ–տնտետսական շատ ցուցանիշներ համարյա անշարժ են: Նախորդ տարիների համեմատ էական փոփոխություններ չկան: Օրինակ` արտաքին առևտրաշրջանառությունը: Տնտեսության արտաքին հատվածի տվյալները համադրելով կարելի է արձանագրել, որ արտահանումը աճել է 2.5 տոկոսով, իսկ ներմուծումը հակառակը՝ կրճատվել է 2.8 տոկոսի չափով: Բնականաբար խոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերի հետ համեմատության մասին է: Զուտ ֆիզիկական ծավալով մեր ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է մոտ 4 մլրդ 844.3 մլն դոլար: Ներմուծում-արտահանում հարաբերակցությունն էլ էական փոփոխություն չի կրել: Արտահանել ենք մոտ 1.66 մլրդ դոլարի ապրանք: Ներմուծել համարյա կրկնակի մեծ արժեքով` մոտ 3.18 մլրդ դոլարի չափով:
Էական փոփոխություններ չկան ո՛չ արտահանման, ո՛չ ներմուծման ուղղություններով: Մեր արտաքին տնտեսական գործընկեր երկրներին մեր վիճակագրությունը խմբավորում է երեք խոշոր խմբերով: Առաջինը ԱՊՀ անդամ երկրներն են, որոնց թվում առանձին ներկայացվում են ԵԱՏՄ անդամների հետ ունեցած արտաքին առևտուրը: ԱՊՀ անդամն երկրների մասնաբաժինը այս տարի էական չի փոխվել` ընդհանուր առևտրի 29.6 տոկոս (զուտ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալը ընդհանուրի 26.8 տոկոսն է):
Մյուս խումբը 26 տոկոսով Եվրամիության անդամ երկրներն են: Մնացած 44 տոկոսը բաժին է ընկնում «Այլ երկրներ» անունով առանձնացված խմբին: Արտաքին առևտրի ծավալով մեր ամենախոշոր արտաքին գործընկերը Ռուսաստանն է: Մեր ընդհանուր ապրանքաշրջանառության 27 տոկոսը ՌԴ-ի հետ է: Այս ցուցանիշն աճել է` նախորդ տարի 25.9 տոկոս էր: Հետաքրքիր է, որ ԵՄ անդամ երկրներից ամենամեծ ապրանքաշրջանառությունը` 3.2 տոկոս, արձանագրվել է Բուլղարիայի հետ (նախորդ տարի 3.9 տոկոս էր): «Այլ երկրներ» խմբի մեր ամենախոշոր գործընկերը Չինաստանն է, որի հետ ևս ապրանքաշրջառության կշիռն աճել է` նախորդ տարվա 10.1 տոկոսի փոխարեն այս տարի՝ 11.9 տոկոս:
Արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր իշխանություններին ու մեր տնտեսությանը չի հաջողվել էականորեն ընդլայնել Վրաստանի հետ ունեցած կապերը: Մեր դրկից երկրի հետ անցած տարվա հունվար-օգոստոսին արտաքին առևտրի 1.8 տոկոսն էր բաժին ընկնում, այս տարի` 1.9-ը: Էական կառուցվածքային փոփոխություններ չկան նաև ներմուծման և արտահանման ապրանքախմբերում: Վերջին տասնամյակներին ձևավորված համամասնությամբ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակները հետևյալն են` հանքահումքային արտադրանք (457.7 մլն դոլար արժեքով) և, բնականաբար, պատրաստի սննդամթերք (368.9 մլն դոլար արժեքով): Ներմուծումների մեջ առաջին տեղ զբաղեցնող ապրանքախումբը կարող են նշել բոլորը` անկախ տարիքից ու կրթական ցենզից: Խոսքը, բնականաբար, մեքենաների մասին է: Ներմուծման ծավալը 509.5 մլն դոլար է: Երկրորդ տեղում կրկին հանքահումքային արտադրանքն է` 478.8 մլն դոլար արժեքով: Ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել այդ հանքահումքային «կախվածությունից»։
Եվ վերջապես հիմա՝ ինչպես տարիներ առաջ, ադամանդի մշակումը կրկին ճոխացնում է մեր արտաքին ապրանքաշրջանառությունը։ Ճոխացնում է՝ մեծացնելով 400 մլն դոլարից ավելի գումարով։ Իրականում այն փոքր աշխատատեղ ապահովող ոլորտ է, ուր թվերի մեծությունը պայմանավորված է ներմուծվող ալմաստի և արտահանվող արդեն մշակված ադամանդի գնով։ Հավանաբար սրանով է պայմանավորված այն, որ հունվար-օգոստոսին Շվեյցարիային է բաժին ընկել 2018-ին մեր արտահանումների 13․5, իսկ 2019-ին՝ 16․9 տոկոսը։ Բայց սա հպարտանալու փաստ չէ։
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org