Այս գումարման ԱԺ-ն ջանք չի խնայում, որպեսզի պատմության մեջ մտնի ամենազավեշտալի և անօրինական դրվագներով
Այս գումարման ԱԺ-ն ջանք չի խնայում, որպեսզի պատմության մեջ մտնի ամենազավեշտալի և անօրինական դրվագներով։
Պարզվում է, իմքայլականների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու, որպեսզի դատապարտվի Բաց հասարակություն հիմնադրամներ հայսատանյան գրասենյակի դիմաց իրականացված քաղաքացիական ակցիան։
Այս ամենն այդքան զավեշտալի չէր լինի, եթե չխեղդվեր ընտրովի արդարադատության և կամայական իրավապաշտպանության ընդլայնվող ճահիճում։
«Ռեստարտ» անվանումն ունեցող խմբավորումը, որն ի դեպ լայն հասարակությանը՝ պողոսներից մինչև օբյեկտիվ և բանական դատողություն ունեցող ցանկացած մարդ, հայտնի են իրենց հակիրավական վարքագծով և ակնհայտորեն պատժելի արարքներով։
Երբ հասարակական գործիչ Նարեկ Մալյանի դեմ այս խմբավորման իրականացված գործողությունը, որն ի դեպ առերևույթ պարունակում է քրեական օրենսգրքով սահմանված մեկ և ավելի արարքների հանցակազմի հատկանիշներ, մեղմ ասած ստացավ ոչ հավասարազոր իրավական արձագանք, գրպանային իրավապաշտպաններից և ոչ ոք, էլ չեմ խոսում նիկոլական նոմենկլատուրայի մասին, չէր էլ մտածում, որ կարող է գոնե սեփական փիառի համար երկու տող մեկնաբանություն գրել։
Զանգովի արդարադատության սիմվոլները (նրանց աշխատասենյակներում Ֆեմիդայի արձանիկը վստահ զրահաբաճկոնով է) կալանավորումը դրաձրել են միակ և անփոխարինելի խափանման միջոցը, բայց արի ու տես, «Ռեստարտ»-ի անդամների համար գլխին ընկած խնձորի մեկ հարվածով բացահայտվեց նաև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը (երևի պրոյեկտն անավարտ էր մնացել), բայց դրանից հետո, բոլոր վերահսկող ծրարգրերը երեևի կուրացել են, որովհետև երիտասարդը աացուցված փաստերով հատել է երկրի սահմանը եվ ետ վերադարձել։
Հիմա հարց եմ հղում արդարության մունետիկ երեսփոխաններին․
- Սորոսի գրասենյակի դեմ իրակացված քաղաքացիական ակցիան դատապարտելու արտահերթ նիստին կքննարկվի՞ արդյոք մինչև այդ իրականացված հակաիրավական գործողությունները
- Պատրաստվո՞ւմ են արդյոք իրավապաշտպանները նարդի խաղալ էն պաշտոնատար անձանց դռների դիմաց, ում թողտվությամբ համապատասխան խափանման միջոց ունեցող երիտասարդը սահման է հատել
- Մեկ շաբաթ անհետացած նորածնի դին չգտնելու դեպքով երբևե որևէ անգամ ԱԺ-ում հայտարարություն պատրաստվում են իրականացնել, թեկուզ առանց հատուկ կամ արտահերթ նիստի
- ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԻՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ ԵՆ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱՅԴՊԻՍԻ ՕՐԱԿԱՐԳՈՎ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից