Կարծիք

08.10.2019 19:12


Բայց որ գլոբալ նայես, էլի լավ է, որ Պուտինը 10 րոպե ձգել է Նիկոլին․ ավելի ի՞նչ աներ

Բայց որ գլոբալ նայես, էլի լավ է, որ Պուտինը 10 րոպե ձգել է Նիկոլին․ ավելի ի՞նչ աներ

Այ հիմա լրիվ պարզ է, թե ինչու էր Նիկոլը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հատուկ շեշտել, որ ժամուկես օդանավակայանում Պուտինին է նայել։ Դե հասկանում էր, որ ռուսները ուր որ է կկազմակերպեն արտահոսք, որ Պուտին-Փաշինյան պաշտոնական հանդիպումը տևել է ընդամենը 10 րոպե, որը առավելագույնը բավարար էր մի քանի հատ լուսանկարվելու ու "Բարև ձեզ" ասելու համար։

Ու այս պարագայում Նիկոլը փորձել է գոնե ինչ-որ կերպ հասարակությանը մոլորեցնել, թե բա հո մենակ այդ 10 րոպեն չենք շփվել, օդանավակայանում էլ լիքը տվել-առել ենք՝ չհասկանալով, որ այդ կերպ իրեն դնում է շատ ավելի ծաղրական վիճակում, երբ պետության ղեկավարի հետ պաշտոնական հանդիպումը տևում է ընդամենը 10 րոպե, կապ չունի, թե դու էլ քանի ժամ ես օդանավակայանում ծիկիլիկ եղել գոնե Պուտինի հետ գրկախառնվելու, մի հատ էլ դրա նկար կպցնելու համար։

Ընդ որում արդեն չեմ էլ զարմանա, եթե ռուսները մի հատ էլ արտահոսք կազմակերպեն, ու պարզվի որ օդանավակայանում էլ Նիկոլին թույլ են տվել միմիայն այդ մի գրկախառնվելը։ Ոնց ասում են՝ шубу с барского плеча․․․

Բայց որ գլոբալ նայես, էլի լավ է, որ Պուտինը 10 րոպե ձգել է Նիկոլին․ ավելի ի՞նչ աներ․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը