Կարծիք

08.10.2019 15:55


Շատ զարմանալի է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հակաքոչարյանական ակտիվությունը

Շատ զարմանալի է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հակաքոչարյանական ակտիվությունը

Շատ զարմանալի է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հակաքոչարյանական ակտիվությունը և Հյուսիսային պողոտայի մասին նրա գրած երկարաշունչ հոդվածը:

Ստյոպիկից ու աներձագից մեկ լեվըլ բարձրացել է մեր իշխանությունը, դա գովելի է, բայց շատ հետաքրքիր է անձամբ Լապշինի այդօրինակ պահվածքը: Ի՞նչ է, քարկոծելով Նիկոլի ոխերիմ թշնամի Քոչարյանին՝ Լապշինը հավատում է, որ թավշյա հեղափոխութունը եկել է հայ ժողովրդի վերքերն ու ցավերը դարմանելո՞ւ: Խիստ կասկածում եմ: Նա ոչ միամիտ է, ոչ էլ, առավել ևս՝ զոմբի:

Մեկ այլ տարօրինակ հանգամանք: Լապշինը, լինելով Ղարաբաղի սիրահար, անգամ կյանքը վտանգելու գնով այցելելով Արցախ, այդ այցի պատճառով հայտնվելով ադրբեջանական բանտում, այսօր չի ընդունում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին:

Եվ մտորելու տեղիք է տալիս, թե ինչպես են անցել Լապշինի օրերն ու առօրյան ադրբեջանական բանտում, որ նա այսօր ունի խիստ հակասական դիրքորոշում:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը