Կարծիք

08.10.2019 16:45


«Թավշյա» հարձակումներ Թամանյանական Երևանի դեմ. շարիկովների ապստամբությունը

«Թավշյա» հարձակումներ Թամանյանական Երևանի դեմ. շարիկովների ապստամբությունը

Հլա նայեք, թե մեր գյոզալական մայրաքաղաքը ճարտարապետ Թամանյանն ինչ ավերակների վերածեց։

Առաջին նկարում Մաշտոցի պողոտան է։ 20–րդ դարի սկիզբն է։ Դեռ Օպերայի շենքը չէր կառուցվել։ Ամեն ինչ լավ էր։ Ու մեկ էլ հանկարծ շինարարություն սկսվեց։ Պողոտան փոխվեց, Օպերայի շենքը կառուցվեց։ Քաղաքը կորցրեցինք։ Այլևս չկար փոշոտ փողոցը։ Հաճելի դատարկության փոխարեն վեր էր խոյացել Օպերայի սարսափելի մեծ շենքը։ Քաղաքի կոլորիտը կորավ։

Հետո՝ մեկ դար անց, եկան մյուսներն ու շարունակեցին Թամանյանի կեղտոտ գործերը։ Հյուսիսային պողոտայի բարաքների փոխարեն հսկայական շենքեր կանգնեցրին։ Քաղաքը վերջնականապես կորցրեց իր կուսական տեսքը։

Հյուսիսային պողոտան այնքան վատն է, որ պաշտպանյալը սելֆիի ձողիկը ձեռքից չի կարողանում գցել, ու մեր երկիր այցելած հյուրերին անպայման տանում է այնտեղ ու հետները նկարվում։ Հավանաբար ցույց տալու համար, թե ինչքան վատն են եղել իրենից առաջ։ Եվ ինչքան լավն է ինքը, որ փնովում է ուրիշի սարքածը՝ զուգահեռաբար օգտվելով նույն այդ սարքածից։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

72850839_161285814987881_3510773694441979904_n 72570090_161286084987854_1165906092685787136_n 72376673_161285858321210_2274763663787163648_n 71855974_161286108321185_383506971413708800_n 71807265_161286134987849_4840579776412385280_n 71962366_161286158321180_6449623882981703680_n

Այս խորագրի վերջին նյութերը