Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում՝ անցանկալի անձ
Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն՝ անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործակցողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ:
Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չէ, դա այդպես է:
Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:
Սակայն կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն, այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։ Հիմա իրավիճակ է փոխվում, և եթե այդ կառուցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։
Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ՝ ինքը կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտը տեղափոխելով այդ կառույցների ներսը։

Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից