Հրապարակը գրում է․ «Վաղը` հոկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերին: Ի դեպ, նախորդ նիստը եւս չի կայացել. էլեկտրոնային տարբերակով «հաղորդակցվել» են միմյանց հետ, ինչն անընդունելի է եղել հիմնադրամի որոշ անդամների համար: Վաղվա փակ նիստի օրակարգում լսվելու է տնօրեն Վարուժան Ավետիքյանի հաշվետվությունը:
Մեզ ասացին, որ այս անգամ եւս անհամապատասխանություններ կան վարչապետի ներկայացրած ու տնօրենի հաշվետվության մեջ առկա թվերի միջեւ։
«Վարչապետն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամսվա կտրվածքով 347 մլն դրամ ավել է մուտքագրվել: Իրականում եղել է 27 միլիոն դրամ: Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում 606 հազար աշխատող կա գրանցված, իրականում, ցայս ամենալավագույն ցուցանիշը (ըստ տնօրենի հաշվետվության)` լավագույն ամսում 549 հազար է եղել, վատագույն ամսում` 403։ Թվային այս անհամապատասխանությունները կա՛մ մանիպուլյացիոն մոտեցումների արդյունք են, կա՛մ` յուրացման։
Արդյունքում հիմնադրամը տարեկան 600-700 միլիոն դրամ պակաս է հավաքագրում։ Թերեւս դա է պատճառը, որ նիստերը փակ են ընթանում կամ չեն ընթանում»,-ասաց հիմնադրամին մոտ կանգնած մեր աղբյուրը»:
Ո՞ւմ թվերն են ճիշտ. «Հրապարակ»