Տնտեսական

11.03.2009 13:27


Սփյուռքն այցելել է ու կայցելի Հայաստան

Սփյուռքն այցելել է ու կայցելի Հայաստան

Տնետսական ճգնաժամը Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակի վրա չի ազդի։ Այս մասին Մամուլի Ազգային Ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների շուրջ 60%-ը սփյուռքահայեր են, ովքեր, անկախ ամեն ինչից, միշտ էլ այցելել են Հայաստան։ Մեխակ Ապրեսյանը հիշեցնում է, որ նույնիսկ 90-ական թթ. էներգետիկ ճգնաժամի պայմաններում, սփյուռքի մեր հայրենակիցները, միևնույն է, այցելում էին Հայաստան. «հետևաբար և սփյուռքի զբոսաշրջիկների քանակը չի նվազի նաև այս անգամ»,– ասել է նա։

Մեխակ Ապրեսյանը մտահոգություն ունի, որ կնվազեն զբոսաշրջային փաթեթներով այցելությունները։ Այս նպատակով էլ, կառավարության առաջարկությամբ, ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ 15000 դրամ դրույքաչափով 120 օր տևողությամբ մուտքի վիզայից զատ, նախատեսվում է սահմանել նաև ընդամնեը 3000 դրամ դրույքաչափով 21 օր տևողությամբ մուտքի վիզա։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյայի կարծիքով, այդպես կնվազի զբոսաշրջային փաթեթի գինը, ինչն էլ զբոսաշրջիկների համար Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի։ Սրանից բացի, մեկ այլ խնդիր էլ է լուծվում։ Ըստ Մեխակ Ապրեսյանի, որևէ երկիր ընտրելիս՝ զբոսաշրջիկը մուտքի վիզայի դրույքաչափով կարող է նաև դատողություններ անել տվյալ երկրի ծառայությունների գների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը