Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ
Ազգային ժողովը լսումներ է անում ու «բերման է ենթարկել» Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման արդյունքում «տուժածներին»։ Ելույթ ունեցողներից մեկի մասին արդեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրեց՝ որպես շարքային կլյաուզնիկի ու զրպարտչի։
Էն, որ խորհրդարանի ամբիոնից զրպարտիչ ելույթների պակաս չկա, դա սովորական բան է, այլևս ծանր չենք տանում թիվ 1 քաղաքական ամբիոնի ինքնահեղինակազրկումը։
Իսկ ո՞րն է խնդիրը։ Ճանաչել են հանրային գերակա շահ, շքեղ կառուցապատումներ են արել (որի միակ թերությունը կանաչի պակասն է), սեփականատերերին տվել են փոխհատուցում․ մի մասը գոհ է եղել, մի մասը դժգոհ է եղել, մի մասի համար էլ սովորական առուծախ էր։
Հյուսիսային պողոտայի նախկին տների սեփականատերերի հետ արդար կամ անարդար պայմանագրերին չեմ ուզում անդրադառնալ, մանավանդ որ խորհրդարանի քննարկման տողատակն էլ դա չէ։ Խնդիրն այն է, որ ԱԺ հասածների ու բողոքողների մեջ կան մարդիկ, որոնք ժամանակին լավ փոխհատուցվել են, մարդիկ են բողոքում, որ ժամանակին հրաժարվել են փոխհատուցումից ու շարունակել են պայքարել, մարդիկ, որոնք լավ փոխհատուցվել են, ծախսել գումարը, բայց շարունակում են բողոքել։ Բայց նաև մարդիկ, որոնք խնդիր չունեն, բայց տեսնում են, որ աննախադեպ վիճակ է և կարելի է կրկնակի փոխհատուցվել՝ ընդամենը մեկ անգամ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսելու համար ու եկել են։ Կես բառ կխոսեն ու անունները կլինի փոխհատուցվողների ցանկում։ Բնականաբար՝ դա անօրինական է ու անարդար, մարդկային որակների տեսակետից՝ ծայրահեղ անբարո։
Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու ստացվում է, որ Հյուսիսային պողոտան կառուցելու գաղափարը հղացողներին ու իրագործողներին այսօր մեղադրում են մայրաքաղաքի ամենասիրուն անկյուններից մեկը կառուցելու համար։ Իսկական զավեշտ է, նույնությամբ, Գյումրին վերակառուցելու համար էլ երկրորդ նախագահին զրկեցին պատվավոր քաղաքացու կոչումից։
Փաստը մնում է փաստ, որ Երևանի բոլոր փողոցներից հատկապես Հյուսիսային պողոտայում երեկոյան զբոսնել չի լինում՝ մարդաշատության պատճառով։ Այնտեղ երեկոյան մշտապես լիքն են, խցանումներ, իրար գլխի հավաքված են մարդիկ՝ զբոսաշրջիկներ, հայաստանցիներ, տարբեր կերպ գումար աշխատողներ։ Այնտեղ են տեղակայված զվարճանքի և սպասարկման բազմաթիվ օբյեկտեներ, Հայաստան եկող պաշտոնատար հյուրերին և պարզապես հյուրերին մայրաքաղաքում անպայման տանում ենք Հյուիսային պողոտայում։ Անգամ քաղաքապետարանն իր ամանորյա տաղավարները հենց այստեղ է դնում։ Այս իշխանության այդքան սիրած «քաղաքացու օրը» կամ տարբեր առիթներով միաժամանակ մի քանի բեմ են սարքում․․․
Իսկ ինչո՞ւ է այս ամենը։ Որովհետև շատերը հիշողություն չունեն, շատերը՝ խոսելու համարձակություն, իսկ որոշներն էլ ուղղակի էշ են՝ վաղուցվանից ու անդառնալի։ Ինչպես ասում են՝ չմեռնեմ, սաղ մնամ ու տեսնեմ՝ էս իշխանության օրոք ինչ է կառուցվում։ Նրանք դեռ միայն քանդում են։
Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ
Ազգային ժողովը լսումներ է անում ու «բերման է ենթարկել» Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման արդյունքում «տուժածներին»։ Ելույթ ունեցողներից մեկի մասին արդեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրեց՝ որպես շարքային կլյաուզնիկի ու զրպարտչի։
Էն, որ խորհրդարանի ամբիոնից զրպարտիչ ելույթների պակաս չկա, դա սովորական բան է, այլևս ծանր չենք տանում թիվ 1 քաղաքական ամբիոնի ինքնահեղինակազրկումը։
Իսկ ո՞րն է խնդիրը։
Ճանաչել են հանրային գերակա շահ, շքեղ կառուցապատումներ են արել (որի միակ թերությունը կանաչի պակասն է), սեփականատերերին տվել են փոխհատուցում․ մի մասը գոհ է եղել, մի մասը դժգոհ է եղել, մի մասի համար էլ սովորական առուծախ էր։
Հյուսիսային պողոտայի նախկին տների սեփականատերերի հետ արդար կամ անարդար պայմանագրերին չեմ ուզում անդրադառնալ, մանավանդ որ խորհրդարանի քննարկման տողատակն էլ դա չէ։ Խնդիրն այն է, որ ԱԺ հասածների ու բողոքողների մեջ կան մարդիկ, որոնք ժամանակին լավ փոխհատուցվել են, մարդիկ են բողոքում, որ ժամանակին հրաժարվել են փոխհատուցումից ու շարունակել են պայքարել, մարդիկ, որոնք լավ փոխհատուցվել են, ծախսել գումարը, բայց շարունակում են բողոքել։ Բայց նաև մարդիկ, որոնք խնդիր չունեն, բայց տեսնում են, որ աննախադեպ վիճակ է և կարելի է կրկնակի փոխհատուցվել՝ ընդամենը մեկ անգամ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսելու համար ու եկել են։ Կես բառ կխոսեն ու անունները կլինի փոխհատուցվողների ցանկում։ Բնականաբար՝ դա անօրինական է ու անարդար, մարդկային որակների տեսակետից՝ ծայրահեղ անբարո։
Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու ստացվում է, որ Հյուսիսային պողոտան կառուցելու գաղափարը հղացողներին ու իրագործողներին այսօր մեղադրում են մայրաքաղաքի ամենասիրուն անկյուններից մեկը կառուցելու համար։ Իսկական զավեշտ է, նույնությամբ, Գյումրին վերակառուցելու համար էլ երկրորդ նախագահին զրկեցին պատվավոր քաղաքացու կոչումից։
Փաստը մնում է փաստ, որ Երևանի բոլոր փողոցներից հատկապես Հյուսիսային պողոտայում երեկոյան զբոսնել չի լինում՝ մարդաշատության պատճառով։ Այնտեղ երեկոյան մշտապես լիքն են, խցանումներ, իրար գլխի հավաքված են մարդիկ՝ զբոսաշրջիկներ, հայաստանցիներ, տարբեր կերպ գումար աշխատողներ։ Այնտեղ են տեղակայված զվարճանքի և սպասարկման բազմաթիվ օբյեկտեներ, Հայաստան եկող պաշտոնատար հյուրերին և պարզապես հյուրերին մայրաքաղաքում անպայման տանում ենք Հյուիսային պողոտայում։ Անգամ քաղաքապետարանն իր ամանորյա տաղավարները հենց այստեղ է դնում։ Այս իշխանության այդքան սիրած «քաղաքացու օրը» կամ տարբեր առիթներով միաժամանակ մի քանի բեմ են սարքում․․․
Իսկ ինչո՞ւ է այս ամենը։ Որովհետև շատերը հիշողություն չունեն, շատերը՝ խոսելու համարձակություն, իսկ որոշներն էլ ուղղակի էշ են՝ վաղուցվանից ու անդառնալի։
Ինչպես ասում են՝ չմեռնեմ, սաղ մնամ ու տեսնեմ՝ էս իշխանության օրոք ինչ է կառուցվում։ Նրանք դեռ միայն քանդում են։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից