Քաղաքական

07.10.2019 15:45


«Ես էլ եմ Անժելա Թովմասյան. ով ինչ ունի ասելու՝ թող գա և ասի». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Ես էլ եմ Անժելա Թովմասյան. ով ինչ ունի ասելու՝ թող գա և ասի». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Ես էլ եմ Անժելա Թովմասյան. Ով ինչ ունի ասելու՝ թող գա և ասի». այս հայտարարությամբ այսօր սկսեց իր խոսքը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հայելի» ակումբի միջադեպին:

«Սա հարձակում է ոչ միայն Թովմասյանների ընտանիքի վրա, սա հարձակում է հասարակության ջանքերով այն մակարդակի ժողովրդավարության վրա, որը շատ անգամ ի հեճուկս իշխանությունների՝ ստեղծվել է:

Ժողովրդավարությունը, որը մեզ համար բարձր արժեք է, փորձում են փոխարինել ամբոխավարությունով: Սա քաղաքականություն, է սա ռազմավարություն է, ոչ թե պատահական քայլեր. միացրեք այդ դրվագները, դուք կտեսնեք, որ մեզ տանում են դեպի դեգրադացիա, ինչը նրանց չի հաջողվելու: Չկա դատապարտումը, նշանակում է՝ դա լուռ համաձայնություն է տեղի ունեցողի հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով իրավապահ մարմիններին՝ նա նշեց, որ հարձակում գործողներն ավելի վախենում են Անժելայից, քան իրավապահ մարմիններից. «Դա պարզ խուլիգանություն չի, խուլիգանության հոդվածն ունի երկրորդ մաս, որտեղ խոսվում է հատուկ ցինիզմով կատարվող խուլիգանության մասին: Այդ ինչո՞ւ է միայն մեկ մեղադրանք հնչեցվել՝ այն է՝ լրագրողական աշխատանքներին խոչընդոտելու»:

Ամփոփելով խոսքը՝ իրավապաշտպանը նշեց, որ դա հարձակում է հասարակության և ժողովրդավարական Հայաստանի վրա:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը