Դեռ հարց է՝ ով կարող է հավակնել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովո՞ւրդը, թե՞ Ադրբեջանի «բնակչությունը»
Ելույթ ունենալով Վալդայան Միջազգային դիսկուսիոն ֆորումում՝ Ադրբեջանի նախագահը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի առաջարկն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի ժողովուրդների համար, նախ հարկ համարեց հայտարարել, որ չի եղել Ղարաբաղի ժողովուրդ, այլ եղել է Ադրբեջանի այդ տարածքի ազգաբնակչություն՝ կազմված հայերից և ադրբեջանցիներից:
Պետք է ենթադրել, որ իր այդ մեկնաբանությամբ Ալիևը ցանկանում էր իրավական առումով անհիմն որակել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» հասկացությունը, դրանով իսկ մեկ ավելորդ անգամ ևս ունկնդիրների ենթագիտակցության մակարդակում ամրագրել այն ընկալումը, որ հակամարտության առարկան տարածքային վեճն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ըստ իս, Ալիևի ելույթի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հատվածի գլխավոր միտքը դա էր և այն աննկատ, բայց ավելի ակցենտավորված իր լսարանին հասցնելու նկատառումով է Ալիևը փորձում իրավական առումով «խոտանել» հայկական կողմերի թեզը առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ առարկան միջազգային իրավունքի ուժով Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախի Հանրապետության՝ որպես անկախ պետական կազմավորում, կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումն է:
Թողնենք մի կողմ այն հանգամանքը, թե որքանով է Հայաստանը, կամա թե ակամա, նպաստում Ադրբեջանի այդ դիրքորոշման պոպուլյարիզացմանը միջազգային շրջանակներում (դա հաջորդիվ): Ադրբեջանի Նախագահի խոսքի առանցքային նպատակը «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացության իմաստազուրկ լինելը ներկայացնելն էր, ընդ որում իբր ոչ էական և ինքնըստինքյան հասկանալի մի անվիճելի ճշմարտություն՝ օգտագործոլով գլխավորը՝ երկրորդականի տակ ներկայացնելու բանավոր խոսքի հայտնի հնարքը:
Հետևաբար Հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի ադրբեջանական այդ թեզի իրավական առումով անիմաստ լինելը ներկայացնելը բոլոր միջազգային հարթակներում և դիվանագիտական խողովակներով շփումներում: Առավել, որ հայկական կողմերի դիրքորոշումը հիմնավորված է բավարար քանակի իրավական ակտերով և միջազգային իրավունքի նորմերով:
Նախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ողջ ընթացքում բազմաթիվ անգամներ ընդունվել են Մինսկի Խմբի համանախագահողների և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարություններ, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունելի իրավական հիմքերը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպատռնալիքի կիրառման բացառում: Հետևաբար, եթե որևէ այլ փաստարկ չբերվի, ապա միայն նշվածը բավարար է Ալիևին սխալ հանելու և իրերին չտիրապետելու, ուստի և միջազգային այդ հեղինակավոր լսարանը մոլորեցնելու նպատակով մանիպուլիացիաներին դիմելու համար՝ փաստելով նրա խոսքերում լրջության բացակայությունը:
Բայց Ղարաբաղի ժողովրդին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընդունելու հարցում, ըստ իս, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև այն իրավական փաստը, որ դեռևս 1991թ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով սահմանված էր (հոդված 3), որ ավտոնոմ հանրապետությունների և մարզերի ժողովուրդները ( օրենքում օգտագործվող իրավական տերմինն է) իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց պետական կազմավորման կարգավիճակը, ընդ որում՝ ինչպես ԽՍՀՄ կազմում, այնպես էլ նրանից դուրս:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պահպանելով այդ օրենքի տառն ու ոգին, 1991թ․ դեկտեմբերի 10-ին ժողովուրդների ազատ կամարտահայտման միջազգայնորեն ընդունված ինստիտուտի՝ հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:
Ի դեպ հարկ է նշել, որ Ադրբեջանն իր անկախությունը չի հռչակել ժողովրդի կամարտահայտությամբ (նա ընդունել է հռչակագիր, ինչը բավարար իրավական հիմք չէր ԽՍՀՄ կազմում անկախության հռչակման համար) և ճանաչվել է որպես անկախ պետական կազմավորում ԽՍՀՄ փլուզման իրավական փաստով:
Այսինքն մինչև ԽՍՀՄ գոյության դադարեցումը Ադրբեջանը եղել է ԽՍՀՄ կազմում և նրա անկախությունը դարձել է ԽՍՀՄ փլուզման պարտադրված իրավական հետևանք, այն դեպքում, երբ ԽՍՀՄ փլուզման պահին Լեռնային Ղարավբաղը անկախ պետական կազմավորում էր՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը և բալթյան երկրները:
Այս ամենից հետո դեռ հարց է՝ ով ավելի շատ իրավունք ունի հավակնելու միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովո՞ւրդը, թե՞ Ադրբեջանի բնակչությունը:
Դեռ հարց է՝ ով կարող է հավակնել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովո՞ւրդը, թե՞ Ադրբեջանի «բնակչությունը»
Ելույթ ունենալով Վալդայան Միջազգային դիսկուսիոն ֆորումում՝ Ադրբեջանի նախագահը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի առաջարկն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի ժողովուրդների համար, նախ հարկ համարեց հայտարարել, որ չի եղել Ղարաբաղի ժողովուրդ, այլ եղել է Ադրբեջանի այդ տարածքի ազգաբնակչություն՝ կազմված հայերից և ադրբեջանցիներից:
Պետք է ենթադրել, որ իր այդ մեկնաբանությամբ Ալիևը ցանկանում էր իրավական առումով անհիմն որակել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» հասկացությունը, դրանով իսկ մեկ ավելորդ անգամ ևս ունկնդիրների ենթագիտակցության մակարդակում ամրագրել այն ընկալումը, որ հակամարտության առարկան տարածքային վեճն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ըստ իս, Ալիևի ելույթի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հատվածի գլխավոր միտքը դա էր և այն աննկատ, բայց ավելի ակցենտավորված իր լսարանին հասցնելու նկատառումով է Ալիևը փորձում իրավական առումով «խոտանել» հայկական կողմերի թեզը առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ առարկան միջազգային իրավունքի ուժով Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախի Հանրապետության՝ որպես անկախ պետական կազմավորում, կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումն է:
Թողնենք մի կողմ այն հանգամանքը, թե որքանով է Հայաստանը, կամա թե ակամա, նպաստում Ադրբեջանի այդ դիրքորոշման պոպուլյարիզացմանը միջազգային շրջանակներում (դա հաջորդիվ): Ադրբեջանի Նախագահի խոսքի առանցքային նպատակը «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացության իմաստազուրկ լինելը ներկայացնելն էր, ընդ որում իբր ոչ էական և ինքնըստինքյան հասկանալի մի անվիճելի ճշմարտություն՝ օգտագործոլով գլխավորը՝ երկրորդականի տակ ներկայացնելու բանավոր խոսքի հայտնի հնարքը:
Հետևաբար Հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի ադրբեջանական այդ թեզի իրավական առումով անիմաստ լինելը ներկայացնելը բոլոր միջազգային հարթակներում և դիվանագիտական խողովակներով շփումներում:
Առավել, որ հայկական կողմերի դիրքորոշումը հիմնավորված է բավարար քանակի իրավական ակտերով և միջազգային իրավունքի նորմերով:
Նախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ողջ ընթացքում բազմաթիվ անգամներ ընդունվել են Մինսկի Խմբի համանախագահողների և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարություններ, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունելի իրավական հիմքերը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպատռնալիքի կիրառման բացառում: Հետևաբար, եթե որևէ այլ փաստարկ չբերվի, ապա միայն նշվածը բավարար է Ալիևին սխալ հանելու և իրերին չտիրապետելու, ուստի և միջազգային այդ հեղինակավոր լսարանը մոլորեցնելու նպատակով մանիպուլիացիաներին դիմելու համար՝ փաստելով նրա խոսքերում լրջության բացակայությունը:
Բայց Ղարաբաղի ժողովրդին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընդունելու հարցում, ըստ իս, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև այն իրավական փաստը, որ դեռևս 1991թ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով սահմանված էր (հոդված 3), որ ավտոնոմ հանրապետությունների և մարզերի ժողովուրդները ( օրենքում օգտագործվող իրավական տերմինն է) իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց պետական կազմավորման կարգավիճակը, ընդ որում՝ ինչպես ԽՍՀՄ կազմում, այնպես էլ նրանից դուրս:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պահպանելով այդ օրենքի տառն ու ոգին, 1991թ․ դեկտեմբերի 10-ին ժողովուրդների ազատ կամարտահայտման միջազգայնորեն ընդունված ինստիտուտի՝ հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:
Ի դեպ հարկ է նշել, որ Ադրբեջանն իր անկախությունը չի հռչակել ժողովրդի կամարտահայտությամբ (նա ընդունել է հռչակագիր, ինչը բավարար իրավական հիմք չէր ԽՍՀՄ կազմում անկախության հռչակման համար) և ճանաչվել է որպես անկախ պետական կազմավորում ԽՍՀՄ փլուզման իրավական փաստով:
Այսինքն մինչև ԽՍՀՄ գոյության դադարեցումը Ադրբեջանը եղել է ԽՍՀՄ կազմում և նրա անկախությունը դարձել է ԽՍՀՄ փլուզման պարտադրված իրավական հետևանք, այն դեպքում, երբ ԽՍՀՄ փլուզման պահին Լեռնային Ղարավբաղը անկախ պետական կազմավորում էր՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը և բալթյան երկրները:
Այս ամենից հետո դեռ հարց է՝ ով ավելի շատ իրավունք ունի հավակնելու միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովո՞ւրդը, թե՞ Ադրբեջանի բնակչությունը:
Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից