Լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը. Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտրարություն է տարածել՝ դատապարտելով «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը․
«Հիմնվելով մեր դավանանքի վրա՝ խստորեն դատապարտում ենք մամուլի և ազատ խոսքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
Ատելության քարոզի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողոկանության և նման բացասական երևույթների դեմ համապատասխան գործողություններ չկիրառելը հանգեցնում է այսպիսի լարված իրավիճակի:
Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը քաղաքական, թե այլ նամակներ ուղղելու անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում, որն ըստ երևույթին սոցիալական ցանցի տիրույթից տեղափոխվեց իրական կյանք:
Ակնկալում ենք տեղական իշխանություններից և իրավապահ համակարգից խիստ գնահատական այս երևույթին, քանզի նման միջադեպերը խաթարում են մեր երկրի միջազգային վարկանիշը:
Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը՝ ժողովրդավարության ձգտող մեր պետությունում: Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան:
Այս առիթով մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ դիմակազերծել մեր գործընկերոջ դեմ հարձակում գործած մարդկանց ու արժանի պատիժը տալ նրանց, այլապես այն կարող է կրկնվել և դառնալ սովորական երևույթ մեր սիրելի հայրենիքում»: