Կարծիք

06.10.2019 17:09


Հայաստանում փողոցային արդարադատությունը գնալով լայնացնում է իր հունը, ձեռք բերում նողկալի դրսևորումներ

Հայաստանում փողոցային արդարադատությունը գնալով լայնացնում է իր հունը, ձեռք բերում նողկալի դրսևորումներ

Պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա քաղաքացիներն են։ Հայաստանում փողոցային արդարադատությունը գնալով լայնացնում է իր հունը, ձեռք բերում նողկալի դրսևորումներ։

Սա արդյունք է վերջին շրջանում տեղի ունեցած նմանատիպ վարքագծին քաղաքական և իրավական գնահատական չտալուն, գնահատական տալու կամք չունենալուն կամ պարզապես՝ փողոցային որակները քաջալերելուն։

«Քաղաքական մշակույթ» է ձևավորվում՝ խարսխված ցեղային ինստինկտների վրա։ Մենք արժանի չենք սրան․․․

«Հայելի» ակումբի նկատմամբ բռնությունը սոսկ ազատ մամուլի դեմ ոտնձգություն չէ, սա անհատի, ՀՀ քաղաքացու ապահովության և պաշտպանվածության խնդիրն է, պետության որակի խնդիրը․․․

Սա իրավական և ժողովրդավարական երկրի ճանապարհը չէ։ Սա քաոսի և նահանջի ճանապարհն է։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը