Ձեր համար գրոշ արժե սահմանին կանգնած զինվորի կյանքը․ զուտ պոպուլիզմ է
Քաղաքականությունը մի կողմ դրած։ Հիշո՞ւմ եք մի երկու տարի առաջ սահմանին զինվորի վիրավոր լինելու կամ սպանվելու լուր կարդալիս ինչ վայնասուն էիք բարձրացնում, ինչ հայհոյանքներ ու անեծքներ էիք թափում բանակի, իշխանությունների գլխին։ Մի քանի օր է՝ հետևում եմ լուրերին․ անտարբերությո՛ւն...
Զգո՞ւմ եք՝ ինչ կեղծ եք, ինչ պիղծ ու չար եք։ Ձեր համար գրոշ արժե սահմանին կանգնած զինվորի կյանքը․ զուտ պոպուլիզմ է, զուտ մանիպուլյացիայի միտում է։
Տղե՛րք, ես ձեր ցավը տանեմ, դուք իմ ու իմ նմանների համար հերոս եք, քաջ եք ու ամեն ինչ... Հերթով գլուխ եմ խոնարհում ձեր ու ձեր ծնողների առջև։ Ցավակցում եմ օրերս զոհված զինծառայողների ընտանիքներին և իմ զորակցությունն եմ հայտնում։
Ձեր համար գրոշ արժե սահմանին կանգնած զինվորի կյանքը․ զուտ պոպուլիզմ է
Քաղաքականությունը մի կողմ դրած։ Հիշո՞ւմ եք մի երկու տարի առաջ սահմանին զինվորի վիրավոր լինելու կամ սպանվելու լուր կարդալիս ինչ վայնասուն էիք բարձրացնում, ինչ հայհոյանքներ ու անեծքներ էիք թափում բանակի, իշխանությունների գլխին։ Մի քանի օր է՝ հետևում եմ լուրերին․ անտարբերությո՛ւն...
Զգո՞ւմ եք՝ ինչ կեղծ եք, ինչ պիղծ ու չար եք։ Ձեր համար գրոշ արժե սահմանին կանգնած զինվորի կյանքը․ զուտ պոպուլիզմ է, զուտ մանիպուլյացիայի միտում է։
Տղե՛րք, ես ձեր ցավը տանեմ, դուք իմ ու իմ նմանների համար հերոս եք, քաջ եք ու ամեն ինչ...
Հերթով գլուխ եմ խոնարհում ձեր ու ձեր ծնողների առջև։
Ցավակցում եմ օրերս զոհված զինծառայողների ընտանիքներին և իմ զորակցությունն եմ հայտնում։
Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից