Կարծիք

06.10.2019 14:29


Նիկոլի թվի «նոր Հայաստանի» դաժան դեմքը

Նիկոլի թվի «նոր Հայաստանի» դաժան դեմքը

Հայաստանի սահմանին հակառակորդի կրակոցից երեք օրում երկու զինծառայող է զոհվել, երկու հոգի, մեկը` քաղաքացիական անձ, վիրավորվել է, «գերագույն հրամանատարը» կես խոսք չի ասել այդ մասին։

Երեկ «թավշյա, ոչ բռնի» խուլիգանների քառյակը հարձակվել է «Հայելի» ակումբի վրա (դրան հիմա «ակցիա անել» են ասում), հոխորտացել, թե ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ իր քույրը` Անժելա Թովմասյանը Հայաստանում անելիք չունեն, «երկուսն էլ պետք ա փասա-փուսեքը հավքեն, գնան Ադրբեջան` իրանց պապայի մոտ»։

Չխորանանք` ում «պապան» է Ալիեւն իրականում, ում հետ էր լիֆտում «սիլի-բիլի անում», ում հետ արտասովոր քիրվայական հարաբերություններ ուներ բոլորովին վերջերս, երբ դեռ չէր կասկածում Ղարաբաղը հնարավորինս արագ «հետ բերելու» թավշյա հեռանկարին։

Արձանագրենք փաստը. նախկին ընդդիմադիր լրագրող Փաշինյանը, որ կայծակի արագությամբ արձագանքում է իր անձին եւ ընտանիքին վերաբերող ամեն «ճանճի տզզոցի», պապանձվել է` կես խոսք չի ասում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում խոսքի ազատության, ընդդիմադիր մամուլի նկատմամբ կատարված լկտի, խայտառակ եւ ուղղակի անթույլատրելի այդ ոտնձգության մասին։

Ավելի կարեւոր գործեր ունի` «թանկագին հյուրեր է ընդունում» նոփ-նոր վերանորոգված իր առանձնատանը, պատրաստվում «համաշխարհային IT կոնգրեսին», տնօրինում «զինված ուժերի սննդամատակարարման հարցերը» (մայկա-տռուսիկի հարցն արդեն երեկի լուծել-պրծել է), վայելում իր հերթական «գլուխգործոցի» թատերականացված շոուն...

Ուղեղը նման անկարեւոր մանրուքներով ծանրաբեռնելու ոչ սիրտ ունի, ո՛չ ժամանակ, ո՛չ մոտիվացիա։
Համ էլ` արձագանքի, որ ի՞նչ անի. ինքը չէ՞ր, որ մատ թափ էր տալիս ընդդիմախոսների վրա, սպառնում բոմժ դարձնել, զրկել մեդիա ռուսուրսներից, որ մի փոր «պեռաշկիից» բացի, ուրիշ բանի մասին չկարողանան մտածեք։
Հո չի՛ ասելու` լա՛վ եք արել, դրանց հասնում է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը