Կարծիք

06.10.2019 10:10


Վտանգված են ժողովրդավարության փխրուն ձեռքբերումները

Վտանգված են ժողովրդավարության փխրուն ձեռքբերումները

Վրդովմունք և տագնապ՝ ահա այն զգացողությունը, որը համակում է մեր երկրի ժողովրդավարական ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու՝ «Հայելի» մամուլի ակումբի և նրա ղեկավարի՝ Անժելա Թովմասյանի հանդեպ, իրավամբ, աննախադեպ ոտնձգության և բիրտ ճնշման կապակցությամբ:

Վրդովմունք, քանի որ արարքն ինքնին ստոր է և անբարտավան:

Տագնապ, որովհետև գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ մեզանում վտանված են ոչ միայն վերջին տարիների ժողովրդավարական փխրուն ձեռքբերումները, այլև ժողովրդավարության ապագան ընդհանրապես:

Այս միջադեպը ուղղակի սպառնալիք է քաղաքական այլակարծությանը և խոսքի ազատությանը:

Առանց խորանալու այս վանդալիզմի դրսևորման պատճառներում (ակնհայտ է, որ այդ ստոր արարքը հետևանք է մեզանում առկա հանրային դրսևորումների), առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ այն ապտակ է սիրո և հանդուրժողականության ոչ բռնի ժողովրդական հեղափոխությանը:

Նույնիսկ ամենավառ երևակայության պարագայում դժվար է ենթադրել, որ այդ խուլիգանները փորձել են օգտվել իշխանությունների բարեվարքությունից:

Ուստի իշխանությունները պարտավոր են տալ այս միջադեպի իրավական և քաղաքական գնահատականը և օրինազանցների նկատմամբ կիրառել օրենքն իր ողջ խստությամբ:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը