Կարծիք

05.10.2019 22:36


Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին

Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին

Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։

Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։ Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։

Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։ Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը