«Հայելի»-ի գրասենյակի վրա հարձակումը մամուլի նկատմամբ ռեժիմի սանձազերծվելիք տեռորի միայն ձնծաղիկն է
Ռեժիմի հենասյուն «Ազատություն» ռադիոկայանն ու TV-ին չի օգտագործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի հանրապետություն տերմինները: Նաև բազմիցս հայերեն թագմանությամբ հայկական տեղեկատվական տիրույթ է բերել Ադրբեջանի նախագահի բարբաջանք հիշեցնող ճառերը:
Ես չեմ հիշում մի դեպք, որ այս խնդրի կապակցությամբ ֆիզիկական հարձակման ենթարկեն Ազատության գրասենյակը: «Հայելի»-ի գրասենյակի վրա հարձակումը մամուլի նկատմամբ ռեժիմի սանձազերծվելիք տեռորի միայն ձնծաղիկն է: Կրկնում եմ՝ դատական իշխանությունը զավթելուց հետո ռեժիմը զավթելու է չորրորդ իշխանությունը՝ ազատ մամուլը:
Ռեժիմին պետք է, որ մարդիկ կարդան միայն «Հայկական ժամանակ», դիտեն Հ1 և լսեն «Ազատություն» ռադիո: Չկասկածեք, գալու է ժամանակը, որ «ժողովրդի պահանջով» սահմանափակելու են նաև ինտերնետն ու սոցցանցերը: Պատմությանը չես խաբի. դիկտատորիկների իշխանությունն իր տրամաբանական զարգացման փուլերն ունի՝ էյֆորիկ սկզբից մինչև սարսափելի ընթացք ու սահմռկեցուցիչ ավարտ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից