Հայրենասիրության դասեր տալուց առաջ վերնագրերը ուշադիր դիտեք
Hayeli.am-ի կողմից հրապարակված՝ «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» հոդվածը երեկվանից քննարկվում է համացանցում։ Սա այն դեպքն է, եթե հարձակման հրահանգ կա՝ էլ ի՞նչ կարիք կա ուշադիր նայել նյութի վերնագրին, որտեղ ալերգիա առաջացրած բառը չակերտներում է դրված ու, կարծես թե, մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ «ուժգին» բառն անգամ հեգնանք է պարունակում Ալիևի հասցեին։
Մի փոքր ժամանակ նշյալ հոդվածը կայքում երևացել է վրիպակով՝ «հուժկու» բառով, առանց՝ չակերտների, սակայն այնուհետև խմբագրվել է, դրվել են չակերտներ «ուժգին» բառով։ Փաստորեն, կա համացանցային մի շերտ, որը ոչ միայն դա չի նկատում, այլև այն, որ մի շարք այլ կայքեր ևս Ալիևի սույն աղմկահարույց ելութից հատվածներ տեղադրել են իրենց լրահոսներում։
Հասկանալի է, որ իշխանության պաշտպաններին առիթ էր պետք հարձակվելու «Հայելի» կայքի և նրա գլխավոր խմբագրի վրա։ Բայց դրանով ուղղակի նրանք ցույց են տալիս իրենց տգիությունը՝ չտեսնելով վերնագրում դրված չակերտներն ու տեքստի բովանդակությունը։ Նրանց կարծիքով, այսպես միայն կարող են փրկել իշխանությունների տապալված արտաքին քաղաքականությունը։
Վատ չէր լինի, եթե հեղափոխության պաշտպանները փորձեին Փաշինյանին փրկել՝ պատասխանելով օրերս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը պատասխանեց Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, կամ այն փաստին, որ նույն Լավրովը չանդրադարձավ Ալիևի վերջին հայտարարություններին։

Աղբյուրը՝ hayeli.am