Կարծիք

05.10.2019 20:45


Սրանք էին, որ սպառնում էին Արցախի նախագահի գլուխը քարով «փշրել»

Սրանք էին, որ սպառնում էին Արցախի նախագահի գլուխը քարով «փշրել»

Դեռ այս շաբաթ էի հաղորդմանս ընթացքում խոսում ատելության մթնոլորտի վտանգավորության մասին։ Հասանք։ Ի դեպ, Hayeli.am ակումբի վրա հարձակվողներից որոշների դեմքերը տեսած կլինեք իշխանական տարբեր ակցիաների ժամանակ, սրանք էին, որ վարչապետի կոչով, դատարանները շրջափակելու կոչին հետեւելով, արգելափակել էին ԲԴԽ շենքը։ Սրանք էին, որ մայիսի 25-ին, Ազատության հրապարկում սպառնում էին Արցախի նախագահի գլուխը քարով «փշրել», ինչի առիթով իրավապահները մերժեցին քրեական գործ հարուցել։

Հ.Գ. Չեմ արդարացնում Հայելիի լրագրողների դրած վերնագիրը, բայց նույն կերպ գործել են տարիներ շարունակ այսօրվա իշխանական, նախկին ընդդիմադիր թերթերից շատերը, երբ ադրբեջանական արձագանքներն ուղղակի արտատպել են։ Հայրենիքի անվտանգությունը ներքաղաքական պայքարում տեղ չունի։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը