Կարծիք

05.10.2019 20:25


«Մի Հայաստան և ամեն ինչում մեղավոր մի Քոչարյան» աբսուրդի ժանրից

«Մի Հայաստան և ամեն ինչում մեղավոր մի Քոչարյան» աբսուրդի ժանրից

Ավագ որդուս դասարանի հետ եկել ենք Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի՝ ճանաչողական այցի։ Քաղաքի կենտրոնական փողոցով զբոսնելիս՝ մի պահ ականջիս ծայրով լսեցի Քոչարյան ազգանունը, ուշադրությունս լարեցի եւ մոտեցա՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն, իրեն զբոսավար համարող մի գյումրեցի, միջին տարիքի կին իր խմբին բերել է ցույց տալու Քըրք Քըրքորյանի հուշարձանը, և փոխանակ ներկայացնի նրան որպես ամերիկահայ գործարար, մեծ բարերար եւ հայ ազգի ազգային հերոս, որի հիմնադրած «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերականգնվեց երկրաշարժից տուժած Գյումրին, անօթևանների համար շուրջ 3000 բնակարաններ կառուցվեցին և այդ ամենը, իմիջիայլոց, Քոչարյանական տարիներին, նա էսպես է ներկայացնում՝

«Սա Քըրք Քըրքորյանն է։ Այ իրա փողերն էր, որ Քոչարյանը կերավ...» ։ Երեւի պատկերացնում եք, թե ինչ ապրեցի այդ պահին։ Իհարկե, նա ստացավ պատասխան, որ զբոսավարին հարիր չէ չճշտված տեղեկությունները տարածել և հրամցնել որպես իրականություն, սակայն ասածս ինչ է. շատ մեծ ցավ եմ ապրում, երբ գիտակցում եմ, որ մարդկանց մի հատված ամեն բան փորձում է բարդել Քոչարյանի վրա, երբ նույնիսկ հանրահայտ բարերարին ներկայացնելու համար նորից հոլովվում է Քոչարյան ազգանունը, երբ հայ ազգի բոլոր դժբախտություններում նորից մեղադրում են նրան... ժողովուրդ, ստիպված եմ կրկնել նույն խոսքերը ինչ ասացի այդ կնոջը «բացե՛ք պատմություն կարդացեք, ուսումնասիրե՛ք, նոր խոսեք, չճշտված տեղեկություն մի տարածեք, սենց եք անում, որ էս ազգը առաջ գնալու փոխարեն դոփում է տեղում և միշտ նույն սխալներն է թույլ տալիս»։

Անժելա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը