Կարծիք

05.10.2019 20:05


«Հայելի» ակումբի վրա հարձակումն այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը

«Հայելի» ակումբի վրա հարձակումն այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը

Խոսեցի Անժելա Թովմասյանի հետ, խնդրեց փոխանցեմ բոլորիդ, որ այսօրվա դեպքը նա համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի և մամուլի նկատմամբ և կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել տեսանյութում առկա անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

«Հայելի» ակումբի վրա հարձակումն այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը: Ընդհանրապես մամուլի վրա հարձակումները արդեն բարձրակետին են հասնում, և ես վստահ եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանի լակոտախմբերը ավելի ինտենսիվ սադրանքների և հարձակումների են անցնելու:

Որպես ՀՀ քաղաքացի, որպես «ՔԳ» ՀԿ ղեկավար՝ խստորեն դատապարտում եմ ցանկացած հարձակում ընդդեմ ցանկացած ԶԼՄ-ի և ազատ խոսքի: Միևնույն ժամանակ կրկնում եմ բազմիցս հնչեցրած կոչը` հնարավորինս ԶԻՆՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ միջոցներով, նմանատիպ հարձակում իրականացնողներին պարտադիր պետք է մաքսիմալ ֆիզիկական վնաս հասցնել: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր գրասենյակները, տները և գույքը, Նիկոլն ավելի հեռուն է գնալու:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը