Կարծիք

05.10.2019 19:40


Նիկոլ Փաշինյա՛ն, քո հրահանգով է քաղաքական հետապնդում իրականացվել մամուլի նկատմամբ․ Դավիթը աղջկադ վարորդ Ամիգոյի մոտ ընկերն է

Նիկոլ Փաշինյա՛ն, քո հրահանգով է քաղաքական հետապնդում իրականացվել մամուլի նկատմամբ․ Դավիթը աղջկադ վարորդ Ամիգոյի մոտ ընկերն է

Հարձակում ԶԼՄ գրասենյակի վրա...

Ովքե՞ր են այդ ինքնաբուխ ակցիայի հեղինակները՝ ՔՊ-ական Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, որոնք հրահանգված պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։

Նիկոլ Փաշինյա՛ն, իրավունք ունեմ մտածելու, որ քո հրահանգով է քաղաքական հետապնդում իրականացվել մամուլի նկատմամբ։ Թե ով է Դավիթը, աղջկադ վարորդ Ամիգոյի մոտ ընկերն է, որի հետ ամեն օր շփվում է նաեւ աղջիկդ, էլի շարունակեմ…

Նիկոլ Փաշինյա՛ն, ցավում եմ, որ մնացել ես սրանց հույսին։

***

Հոդված 164.
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը