Գործը ՄԻԵԴ-ի վարույթում է․ ՔՊ-ական մանկամիտները վավերացնում են ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու մասին օրինագիծը
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորների խմբակը, որն ավելի շատ աբորիգեն մասսա է հիշեցնում, առանձնակի հրճվանքով վավերացրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություննները կասեցնելու մասին օրինագիծը: Արարատ Միրզոյանի դեմքի լայն ժպիտը հիշեցնում էր երկար խնդրանքներից ու հիստերիայից հետո կոնֆետ ստացած երեխայի բերկրանք:
Լրիվ անհասկանալի ու զավեշտալի է այս տեսարանը, եթե հաշվի առնենք, որ դեռրս երեկ առավոտյան Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։
Այսքանից հետո, երբ բանը բանից անցել էր, իշխանական մանկամիտ էլիտայի ուրախությունն ու ոգևորությունը հանգեցնում է նրան, որ իրենք իրենց ծաղրուծանակի առարկա են դարձրել:
Պարոնայք քայլարածնե՛ր, իսկ ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը ևս ընդունի, որ Ռոբերտ Քոչարյանի գործը զուտ քաղաքական հետապնդում է, և որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Արդյոք դուք ունե՞ք բավականաչափ դուխ և մարդկային ռեսուրսներ՝ ՄԻԵԴ-ի շենքի դռները շրջափակելու կամ ՄԻԵԴԻ-ի ղեկավարության սանիկներին կալանավորելու համար: Կարծում եմ՝ այդտեղ արդեն ձեր դուխը բախվելու է դաժան իրականությանը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից