Կարծիք

05.10.2019 17:33


Ուշքի՛ արի, ազգ իմ, սթափվի՛ր, պաշտպանի՛ր քո որդիների արյունով պահած երկիրը

Ուշքի՛ արի, ազգ իմ, սթափվի՛ր, պաշտպանի՛ր քո որդիների արյունով պահած երկիրը

2018-ի ապրիլին հայ ժողովուրդը դուրս եկավ պայքարի։ Բավական հուզիչ էր տեսնել հայ ժողովրդին բռունցքված ու համախմբված, դա պայքար էր հանուն ազատության, ընդդեմ ապօրինության, ընդդեմ կամայականությունների և ամենաթողության։

Քեզ՝ իմ ժողովո՛ւրդ, հոգնեցրել էին նախկինների անպատժելիությունը ու իշխանությունը։ Դու ելար պայքարի՝ սիրո և հանդուրժողականության պայքարի, սակայն ի՞նչ ունես այսօր, ոչի՛նչ...

Քո երկրում չի փոխվել ոչինչ՝ կոռուպցիա, ապօրինի դատական ակտեր, իշխող ուժ, գործազրկություն, կամայական թանկացում։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ կան բաներ որոնք փոխվել են մեր երկրում՝ դեմքերը, անունները փոխվել են։ Դու ես փոխվել, հա՛յ, դու չարացել ես, դու կորցրել ես քրիստոնեական ուսմունքդ, որով ապրել ես դարեր շարունակ։

Ուշքի՛ արի, ազգ իմ, սթափվի՛ր, պաշտպանի՛ր քո որդիների արյունով պահած երկիրը։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը