Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում
ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից եւ մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում: Փաշինյանի կիքսերն արդարացնող ԶԼՄ-ներից մեկը անդրադառնալով նրա կողմից «կիրթ եւ նորմալ» հռչակված Ալիեւի հակահայկական հայտարարություններին, նշել է, թե Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս հիմար վիճակի մեջ է դրել Լավրովին եւ ինձ, քանի որ ես քննադատել եմ վարչապետի`Արցախը Հայաստան է եւ վերջ ձեւակերպումը:
Եթե այս կարծիքն է գերիշխում իշխանությունների «փայլուն» ուղեղներում, ապա Արցախյան գործընթացում մեզ դժվար լավ բան սպասվի: Այսպես, նախորդ իշխանությունը քայլողներին ժառանգել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների 5 հայտարարություն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր սկզբունք է:
Համանախագահները դեռ 2016թ. ապրիլին Երևանում նշել են, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա բանակցությունների վերջնական փուլին:
Նախորդ իշխանությունը Փաշինյանին փոխանցել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերը, որը, ի դեպ, հրաժարվում էր գործի դնել Ադրբեջանը: Իսկ հրաժարվում է նա, ում ձեռնտու չէ ձեռքբերվածը:
Ինչ ունենք 2018թ. մայիսից սկսած :
Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա, ինչին ի պատասխան հայկական կողմերը ստացան ԵԱՀԿ համանախագահողների դեղին քարտը:
Հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգերից` Փաշինյանը հրապարակ բերեց Դուշանբեի վերելակային րոպեական պայմանավորվածությունը:
Ուշադրություն, այս ամբողջ ընթացքում պաշտոնական Բաքվի քարոզչությունն ու առաջին դեմքերը խիստ քննադատում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքականությունը Արցախյան գործընթացում եւ դիֆերամբներ էին ձոնում Փաշինյանին` նշելով կարգավորման շուրջ մեծ հույսերի մասին:
Փաշինյանը Ալիեւին հռչակեց «կիրթ եւ նորմալ» անձնավորություն: Ավելին, ՀՀ նոր իշխանության թեթեւ ձեռքով համանախագահների եւ կողմերի հայտարարություններում առկա «ինքնորոշման իրավունք» եզրույթը Միլանի հայտարարությամբ փոխարինվեց «արդար լուծում» եզրույթով: Սա խայտառակ հետքայլ էր, քանի որ Ստեփանակերտում արդար լուծում ասելով`մի բան են ակնկալում, Բաքվում`բոլորովին այլ:
Նիկոլ Փաշինյանն այսքանով չբավարարվեց եւ առաջ քաշեց մեկ այլ խայտառակ թեզ, թե կարգավորումը պետք է բավարարի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդներին` գլուխ գովալով, թե ինքը առաջին հայ ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում: Բայց նույնիսկ սրանով Փաշինյանի աննախադեպ արկածախնդրության ցանկը չավարտվեց:
Նա, որ մեկուկես տարի առաջ պնդում էր, թե չունի Արցախի ժողովրդի մանդատը նրա անունից բանակցելու համար, Ստեփանակերտում հայտարարեց ` «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Էմոցիոնալ, զրոյական արդյունավետությամբ այս ձեւակերպումը մսխեց մեր հաղթաթուղթը`կառուցողականությունը եւ հնարավորություն տվեց համանախագահող ՌԴ-ին ` մեղադրելու ՀՀ-ին բանակցային գործընթացը արգելակելու մեջ:
Վերջին 20 տարիների ընթացքում դուք չեք գտնի համանախագահ երկրների որեւէ հայտարարություն, որտեղ մեղադրանք է հնչում ընդդեմ Հայաստանի: Սրանք են այն աննախադեպ ձեռբերումները, որ գրանցեց վարչապետ Փաշինյանը:
Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքավորումը բանակցային գործընթացում թուլացել է: Եւ դրա մասին է վկայում Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին: Սրանով պաշտոնական Երեւանը հերքեց ստեփանակերտյան հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:
Բայց եթե Փաշինյանը նահանջեց, ապա նրա «կիրթ եւ նորմալ գործընկերը»` օգտվելով մեր բացթողումներից, Պուտինի ներկայությամբ հակադարձեց՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»՝ հիմար իրավիճակում թողնելով ՀՀ վարչապետին:
Հ.Գ . Ժամանակն է, ի վերջո, գիտակցել, որ սեփական փիարը պետք է ստորադասել պետական շահին, եւ ձախողումների համար մեղադրել ոչ թե բոլորին, այլ նաախեւառաջ ինքդ քեզ:
Հ.Հ. Գ. Այս հրապարակումը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր ի վիճակի են վերլուծել, մյուսները ազատ են՝ դուխով ծափ տալու եւ վեր-վերի բռնելու:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից