Պոպուլիզմով տարվելով՝ ակտիվ պատերազմի վերսկսման վտանգի առաջ ենք կանգնել (լուսանկար)
Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի մարզը, որը, ի դեպ, արդեն Հայաստանի տարածք է, մենք ունենք զոհ, վիրավորներ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում կյանքն ուրախ ու զվարթ է։ Ոչ մի խոսք դրա մասին, փոխանակ՝ թատրոններ (անգամ երկու փոստ այդ թեմայով), նորարարություններ, մարդկանց կողմից արված գրառումներով բաններներ և նմանատիպ այլ հրապարակումներ։
Ոմանք վերջերս խոսում էին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ հարգանքի մասին։ Իսկ ի՞նչ է նա արել այդ հարգանքը վաստակելու համար։ Չտեսնելու է տալիս սահմանին լարվածությունը, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները։ Սա՞ պետք է հարգանքի հիմք հանդիսանա։
Պոպուլիզմով տարվելով՝ ակտիվ պատերազմի վերսկսման վտանգի առաջ ենք կանգնել, բայց ոչինչ, վարչապետի էջում կյանքն ուրախ ու զվարթ է։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից