Քաղաքական

05.10.2019 11:42

«Իմ քայլում» վհուկների որս է սկսվել. ովքեր են «դեմ»-ի համար կասկածի տակ․ «Հրապարակ»

«Իմ քայլում» վհուկների որս է սկսվել. ովքեր են «դեմ»-ի համար կասկածի տակ․ «Հրապարակ»

«ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։

Քվեարկությունից անմիջապես հետո իշխող խմբակցությունում սկսել են վհուկների որսը, որ գտնեն, թե ովքեր են 1 դեմը և 2 անվավերները։

Ի դեպ, հաշվիչ հանձնաժողովի անդամը մեզ ասաց, որ գրեթե «քֆուր են կերել», որ արտահոսք չի լինելու անվավեր թերթիկների հետ կապված։

Սակայն մենք պարզեցինք, որ նրանցից մեկի վրա անհասցե սեռական հայհոյանք է գրված եղել։ Իսկ «դեմ»-ի հարցում կասկածի տակ էին «Իմ քայլի» բոլոր անհնազանդները՝ Սոֆյա Հովսեփյան, Թագուհի Թովմասյան, նույնիսկ Նիկոլայ Բաղդասարյանի անունն էին տալիս, ով առանձնապես ջերմ չի տրամադրված նախաձեռնության «քավոր»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։

Կասկածյալների թվում էր նաև ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հարցազրույցներում չի թաքցրել, որ նախագծի իրավական հիմնավորումները թույլ են։ «Իմ խոսքն ու գործը երբեք չեն տարբերվում իրարից»,-մեզ ասաց Սիմոնյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։