Մեկնաբանություն

05.10.2019 11:42


Վազգեն Մանուկյանի նոր հայտը

Վազգեն Մանուկյանի նոր հայտը

Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի նախագահի կարգավիճակով հայտարարություն էր տարածել՝ գնահատականներ տալով ստեղծված իրավիճակին ու ճանապարհային քարտեզ առաջարկելով։

Դատելով ամենից՝ «Վերնատան» մոտեցումը, վերկուսակցական է այն առումով, որ երկխոսության մեջ է մտնում նախևառաջ հասարակության հետ ու իրեն դուրս է դնում իշխանություն–ընդդիմություն ստանդարտ բաժանումից։

Մանուկյանը տալիս է դիագնոզը, խոսում հիվանդության միտումների մասին ու առաջարկում լուծում կամ առնվազն լուծման բանալի։ Ընդ որում՝ նրա խոսքի քաղաքական հասցեատերը ինչպես իշխանությունն է, այնպես էլ ընդդիմադիր դաշտը, փորձագիտական շրջանակներն ու մեր երկրի ապագայի հանդեպ ոչ անտարբեր մարդիկ։

Ոչ անտարբերների մեջ «սևեր» էլ կան, «սպիտակներ» էլ։ Մանուկյանն առաջարկում է մի կողմ թողնել այդ բաժանումը և պետության զարգացման տեսլականի շուրջ բանավիճել։

«Քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,– ասել է Մանուկյանն ու ֆիքսել «Վերնատան» տեղն ու դերը, ըստ որի՝ ակումբը պետք է դառնա հարթակ՝ հասարակական–քաղաքական առողջ միջավայրի ձևավորման և հանրային կոնսոլիդացիայի ապահովման համար։

«Վերնատուն» ակումբի ու դրա աշխատանքներին մասնակցողների մասին մամուլում տարատեսակ հրապարակումներ են եղել։ Եթե Մանուկյանն արդեն ակումբի անունից հայտարարություն է տարածում, նշանակում է ինկուբացիոն շրջանն ավարտվել է և գալիս է հանրության հետ բաց խոսելու փուլը։ Հանրային խորհրդի նախագահ Մանուկյանի համար սա նոր դերակատարում է։ Նոր հայտ։

Բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ է, որ մեր քաղաքական դաշտը փոշիացած է, իսկ իշխանությունը պետության զարգացման օրակարգ չի առաջարկում։ Մանուկյանի ֆունկցիան, ելնելով նրա տարածած հայտարարությունից, հասարակական կեղտոտ մթնոլորտն առողջ միջավայրով փոխարինելն ու քաղաքական դաշտը վերականգնելն է։ Թե ինչ կհաջորդի դրան, արդեն կերևա մոտ ժամանակում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի մեջ էր գցել Լևոն Տեր–Պետրոսյանին ու նրան կից փոքրաթիվ շրջանակներին։ Նրանք, ժամանակակից քաղաքական բառապաշարով ասած, համացանցում վնգստում էին։ Նաև ոռնոցներ էին լսվում։

Իսկ թե ինչու է այդպես ստացվել, մեկ այլ առիթով կանդրադառնանք։ Թեև ամեն ինչ պարզ է։ Ինչպես հայտնի պատմության մեջ էր ասվում՝ պոռնիկներ են, սը՛ր։

Այս խորագրի վերջին նյութերը