Կարծիք

04.10.2019 20:45


Տիկինը ստում է

Տիկինը ստում է

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է Աննա Դանիբեկյանի ցուցմունքը, որտեղ նա պատմել է, որ Սարգիսն ու Նարեկը մոտեցել են իրեն, ներկայացել, ապա տեղեկացրել, որ ուղիղ եթերում են։ Տիկինը նշել է, որ հարցադրումները եղել են կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ, և վիրավորել են իրեն։

Նախ ոչ իրավական հարթության վրա ես կարող եմ ասել, որ տիկինը ստում է, քանզի կա ուղիղ եթերը և այնտեղ պարզ լսվում է և երևում, թե ի՞նչ հարցեր են հնչեցրել, երկրորդ նրան ոչ ոք չի վիրավորել, պարզապես Նարեկը, ցիտելով ՀՀ վարչապետին, հարցրել է, թե տիկինը իրեն համարո՞ւմ է վարչապետի ասած՝ վնգստացող դատավորների շարքերում, թե ոչ։

Եթե նայենք իրավական տեսանկյունից, դատավոր տիկինը, որը տիրապետում է օրենքին, վիրավորելու դեպքում ոչ թե պետք է դիմեր ոստիկանություն, այլ ընդամենը լույսը բացվելուն պես պետք է դիմեր դատարան՝ քաղաքցիաիրավական հարթության վրա պահանջեր կա՛մ ներողություն, կա՛մ գումարային պահանջ ներկայացներ։ Իսկ ոստիկանությունը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, պետք է մերժեր նրա հայտարարությունը, քանզի վիրավորանքն ու հայհոյանքը ԱԺ-ն ապաքրեականացրեց։

Իսկ վիրավորված կինը ինչո՞ւ չդիմեց ոստիկանություն, երբ վարչապետը արեց նույն հայտարարությունը, ինչո՞ւ չդիմեց ոստիկանություն, երբ փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի դահլիճում նույն հարցադրումը արեց։ Ո՛չ, ուղղակի տիկնոջը սա ձեռնտու էր... ու ոչ միայն տիկնոջը․ սա քայլ էր իշխանությունների կողմից՝ այսպես ասած «Դուխ» տալ տիկնոջը իր հետագա ապօրինի գործողությունները կատարելու համար։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը