Իմքայլական եւ «լուսավոր» 98 «միաբջիջներ» քվեարկեցին Սահմանադրական դատարանը «բուդկի պես» սեփականաշնորհելու` Նիկոլի անձնական օգտագործման գործիքը դարձնելու օգտին։
Քվեարկության այս պատկերն, անշուշտ, անսպասելի չէր։ Հետիշխանափոխական էյֆորիայի ալիքի վրա խորհրդարան «սպրդած»` աղքատ ազգականի կարգավիճակով «88 գլուխ» քայլարած մեծամասնության շվաքի տակ հանգրվանած «Լուսավոր Հայաստան»-ը, հայտնի «կլասիկ» պատգամավորի գլխավորությամբ «այո» ասելով դատական համակարգի ոչնչացման պրոյեկտին, հաստատեց այն, ինչը առանց այն էլ ապացուցման կարիք չէր զգում` որ «Լուսավոր»-ից ընդդիմություն դուրս չի գա։
ԲՀԿ-ն ցույց տվեց, որ առաջվանն է` ինչպես մինչեւ «թավշյա» իշխանափոխությունն էր խուսափում որեւէ հստակ դիրքորոշում հայտնել սկզբունքային աս կամ այն հարցի վերաբերյալ, այնպես էլ հիմա։
Դե, իսկ իմքայլական գորշ զանգվածն իր միահամուռ քվեարկությամբ վերջնականապես ցրեց բոլոր կասկածները, թե իր «միջից» կարող են ինչ-որ «թեւեր», «ոտներ» բուսնել, տարաբեւեռ կարծիքներ, անհամաձայնություններ, հեռու մեզանից` հակասություններ ի հայտ գալ։ Նրանք բոլորը «մեկ մարդ» են` անկախ սեռից, տարիքից, սեռական եւ կրոնական կողմնորոշումներից, մի սանրի կտավ են։ Բոլորը նիկոլ են, եւ վերջ...
Նրանք բոլորը Նիկոլ են` մի սանրի կտավ են
Իմքայլական եւ «լուսավոր» 98 «միաբջիջներ» քվեարկեցին Սահմանադրական դատարանը «բուդկի պես» սեփականաշնորհելու` Նիկոլի անձնական օգտագործման գործիքը դարձնելու օգտին։
Քվեարկության այս պատկերն, անշուշտ, անսպասելի չէր։
Հետիշխանափոխական էյֆորիայի ալիքի վրա խորհրդարան «սպրդած»` աղքատ ազգականի կարգավիճակով «88 գլուխ» քայլարած մեծամասնության շվաքի տակ հանգրվանած «Լուսավոր Հայաստան»-ը, հայտնի «կլասիկ» պատգամավորի գլխավորությամբ «այո» ասելով դատական համակարգի ոչնչացման պրոյեկտին, հաստատեց այն, ինչը առանց այն էլ ապացուցման կարիք չէր զգում` որ «Լուսավոր»-ից ընդդիմություն դուրս չի գա։
ԲՀԿ-ն ցույց տվեց, որ առաջվանն է` ինչպես մինչեւ «թավշյա» իշխանափոխությունն էր խուսափում որեւէ հստակ դիրքորոշում հայտնել սկզբունքային աս կամ այն հարցի վերաբերյալ, այնպես էլ հիմա։
Դե, իսկ իմքայլական գորշ զանգվածն իր միահամուռ քվեարկությամբ վերջնականապես ցրեց բոլոր կասկածները, թե իր «միջից» կարող են ինչ-որ «թեւեր», «ոտներ» բուսնել, տարաբեւեռ կարծիքներ, անհամաձայնություններ, հեռու մեզանից` հակասություններ ի հայտ գալ։
Նրանք բոլորը «մեկ մարդ» են` անկախ սեռից, տարիքից, սեռական եւ կրոնական կողմնորոշումներից, մի սանրի կտավ են։
Բոլորը նիկոլ են, եւ վերջ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից